ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

«Աշխարհի վրա նայիր մի աչքով միայն, իսկ մյուսն անընդհատ ուղղիր դեպի հավիտենական լույսը»

«Աշխարհի վրա նայիր մի աչքով միայն, իսկ մյուսն անընդհատ ուղղիր դեպի հավիտենական լույսը»
16.09.2025 | 10:11

Ճշմարիտ գիտությունը, որ հիմնված է երկնքի և երկրի գաղտնիքներն ուսումնասիրելու, բնության օրենքները լուսաբանելու վրա, անխուսափելի կերպով մարդուն ուղղորդում է դեպի Աստված: Մեծագույն գիտնականները երկնային մարմինների շարժման, ամենափոքրիկ իսկ միջատի մեջ պարզ կերպով տեսել են Արարչին:

Այդ գիտնականներից Նյուտոնն իր մասին ասել է. «Ես ինձ նկատում եմ իբրև մի պատանի, որ խաղում է ծովի ափին և երբեմն-երբեմն զվարճանում, երբ մյուսներից ավելի ողորկ խճաքար է գտնում կամ սովորականից ավելի գեղեցիկ խեցի, մինչ իմ առաջ անհետազոտելի կերպով տարածվում է Ճշմարտության անծայրածիր օվկիանոսը»: Այդպես համեստ էր դատում իր մասին մտքի և գիտության մեծ հանճարը, իսկ Աստվածությանը նա վերաբերվում էր այնպիսի ջերմեռանդությամբ, որ նույնիսկ փողոցում գլուխը ծածկած չէր արտասանում Աստծո անունը: «Աստվածպաշտության հակառակը աթեիզմն ու կռապաշտությունն է։ Աթեիզմն այնքան պակասամիտ բան է ու ատելի է մարդկությանը, որ երբեք բազմաթիվ հետևորդներ չի ունեցել։ Մի՞թե կարող է պատահականություն լինել այն, որ բոլոր թռչունները, կենդանիներն ու մարդիկ միայն երկու աչք ունեն, և ո՛չ ավելի, միայն երկու ականջ, միայն մի քիթ երկու անցքով, և առջևի երկու ոտքեր, կամ երկու թևեր, կամ երկու ձեռքեր ուսերի վրա, և երկու ոտքեր կոնքերին, և ո՛չ ավելի։ Որտեղի՞ց է սերում այս միակերպությունը նրանց բոլոր արտաքին կերպերի մեջ, եթե ոչ՝ մի Հեղինակի որոշումից ու գործից։ Այս և նման մտորումները միշտ գերակշռել են և միշտ էլ գերակշռելու են մարդկության մեջ, հավատալու համար, որ գոյություն ունի մի Էակ, որ ստեղծել է ամեն բան, և ամեն բան Իր իշխանության տակ է, և հետևաբար՝ հարկավոր է երկյուղ ունենալ Նրա նկատմամբ, փառաբանել, գովել և սրբացնել Արարչի Անունը՝ հնազանդվելով Նրա պատվիրաններին»,- ասել է գիտնականը։

Հռչակավոր մաթեմատիկոս և բնագետ Ամպերն իր նամակներից մեկում, խորհուրդ տալով երիտասարդ գիտնականին, ասել է, որ զգուշանա բացառապես գիտությամբ զբաղվելուց. «Սովորի՛ր, հետազոտի՛ր երկիրը, այդ է գիտության մարդու պարտականությունը, բայց տեսանելի աշխարհի վրա նայիր մի աչքով միայն, իսկ մյուսն անընդհատ ուղղիր դեպի հավիտենական լույսը: Մի ձեռքով քննիր երկիրը, իսկ մյուսով բռնիր Աստծո քղանցքից, ինչպես որդին է բռնում հոր փեշից»:

Մտքի և գիտության մեծամեծ գիտնականները պարզորոշ ցույց են տվել, որ միայն գիտական մեծամտությունն է անաստվածություն ուսուցանում, իսկ ճշմարիտ գիտությունը մարդուն ուղղորդում է դեպի Աստված: Այժմ էլ գիտնականների մեծամասնությունը հաստատում է Աստծո գոյության փաստը, նրանք հաստատակամորեն պնդում են, որ ԴՆԹ մոլեկուլների կառուցվածքը չէր կարող ինքն իրեն ստացվել, դա մշակված է ինչ-որ մեկի ձեռքով:

Ալբերտ Էյնշտեյնը ասում էր. «Ես հավատում եմ Աստծուն որպես Անձի, և միանգամայն անկեղծ կարող եմ ասել, որ իմ կյանքում մի րոպե անգամ չեմ եղել աթեիստ»։

Իսկ առաջին էլեկտրոնային լամպի ստեղծող Ֆլեմինգը և՛ ֆիզիկոս էր, և՛ քարոզիչ։

Ֆրանսիացի մեծ մաթեմատիկոս Օգյուստեն Կոշին վկայել է. «Ես քրիստոնյա եմ, այսինքն՝ հավատում եմ Հիսուս Քրիստոսի Աստվածությանն այնպես, ինչպես հավատում էին Կոպերնիկոսը, Դեկարտը, Նյուտոնը, Լայբնիցը, Պասկալը, Էյլերը, ինչպես նաև անցած դարերի բոլոր մեծ աստղագետները, ֆիզիկոսները, մաթեմատիկոսները»։

Ի դեպ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, քիմիկոս Պոլ Սաբատիեն ասում էր. «Բնական գիտություններն ու կրոնը միմյանց են հակադրում միայն այն մարդիկ, ովքեր վատ գիտեն թե՛ մեկը, թե՛ մյուսը»։

Այս հարցում ամփոփիչ է ֆիզիկոս Մաքս Պլանկի հետևյալ միտքը. «Կրոնը և գիտությունն իրենց հիմնավորման համար պահանջում են հավատ առ Աստված... ամենևին չեն բացառում իրար, ինչպես ենթադրում էին առաջ և ինչից վախենում են մեր շատ ժամանակակիցներ, ընդհակառակը, դրանք փոխհամաձայնության մեջ են և լրացնում են մեկմեկու»։

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու պաշտոնական էջ

Դիտվել է՝ 276

Մեկնաբանություններ