Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ռուս գեղանկարիչն ու ժամանակակից հայ իրականությունը

Ռուս գեղանկարիչն ու ժամանակակից հայ իրականությունը
07.01.2025 | 08:33

Ձեզ ներկայացվող կտավը վրձնել է 19- րդ դարի ռուս գեղանկարիչ, պերեդվիժնիկների ընկերության անդամ Վասիլի Պերովը (նրա արվեստին ու այս կտավի ամբողջական վերլուծությանը կանդրադառնամ մեկ ուրիշ անգամ, հիմա ձեր ուշադրությունը բևեռել եմ ուզում այլ հարցի վրա)։ Կտավը կոչվում է «Որսորդները դադարատեղում» (''Охотники на привале'' )։ Վստահ եմ` շատերիդ ծանոթ նկար է, թեպետ համոզված չեմ, որ կտավը «ընթերցվել» է իր ողջ ասելիքով։ Այս կտավը հետաքրքիր աղերսներ ունի մերօրյա հայ իրականության հետ։ Ներկայացնեմ։ Կտավում պատկերված է երեք տարբեր սերնդի որսորդ, որոնք նստել հանգստանում են։ Նրանցից ավագը (այս դեպքում ավագը ընկալեք որպես երկրի ղեկավար) իր որսորդական կյանքից հերթական սուտ պատմությունն է հրամցնում, իսկ մյուս երկու որսորդները համարեք հայ հասարակությունն է. մի մասը իր ղեկավարի փչոցները հալած յուղի տեղ է ընդունում, ինչպես կտավում պատկերված ջահելը` հիացմունք - զարմանքից բերանը բաց ու ակնապիշ, իսկ մյուս մասը, որը ադեկվատ է, բանիմաց` քմծիծաղում ու ծաղրում է ղեկավարի հերթական փչոցն ու պոզավոր սուտը լսելիս։ Ինձ այս կտավում ամենաշատը հրապուրում է նկարի ձախ հատվածը, որտեղ շունն է պատկերված։ Հենց այստեղ է, ըստ իս, թաքնված Վասիլի Պերովի ողջ ասելիքը, մինչդեռ ռուս արվեստաբանների ուշադրությունից զարմանալիորեն դուրս է մնացել այն, չեն անդրադարձել, հավանաբար կարծելով, թե գեղանկարիչը շանը պատկերել է ընդամենը կտավի կոմպոզիցիայի ամբողջականության համար, որն իր համար «քջուջ» է անում։ Մինչդեռ, Վասիլի Պերովը մեզ ասում է` նույնիսկ շան զահլեն է գնացել իր տիրոջ անվերջանալի ստերը լսելուց, դրա համար էլ շունը շրջվել, քամակն է դարձրել իր տիրոջ կողմը։ Ուրեմն` նույնիսկ շունն է ձանձրացել իր տիրոջ զավզագությունից , մինչդեռ մարդկային հասարակությունում դեռ շատերը շարունակում են ըմբոշխնել հրամցվող սուտը, ինչպես կտավում պատկերված անփորձ, կյանքից գլուխ չհանող ջահել որսորդը։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 8920

Մեկնաբանություններ