Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Աշխարհում նոր ու վտանգավոր վիրուս է հայտնվել

Աշխարհում նոր ու վտանգավոր վիրուս է հայտնվել
09.09.2025 | 11:32

Ավստրալացի հետազոտողները չղջիկների պոպուլյացիայի մոտ նոր վտանգավոր վիրուս են հայտնաբերել

Ավստրալիայի Ազգային գիտական գործակալության հետազոտողները մայրցամաքի տարածքում ապրող չղջիկների խոշոր տեսակների պոպուլյացիայի մեջ հայտնաբերել են նախկինում անհայտ ու պոտենցիալ վտանգավորություն ներկայացնող ախտածին (պաթոգեն):

Ինչպես հաղորդում է բրիտանական «The Telegraph» թերթը՝ հղում կատարելով Ավստրալիայի ազգային գիտական գործակալությանը, նորահայը վիրուսը, որը ստացել է «Սոլթ- Գալլի» անվանումը, կապված է, այսինքն՝ գենետիկ ազգակցություն (մերձավորություն) ունի մարդու համար վտանգավոր երկու ախտածինների՝ «Նիպահ»- ի («Nipah») և «Հենդրա»- ի («Hendra») հետ, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դասում է առաջնահերթ սպառնալիքների շարքին: Այս վարակները հայտնի են իրենց բարձր վտանգավորությամբ ու ծանր հիվանդություններ առաջացնելու ունակությամբ:

Այս պահի դրությամբ մարդկանց կամ այլ կենդանիների «Սոլթ- Գալլի» վիրուսի փոխանցման դեպքեր չեն գրանցվել, սակայն Ավստրալիայի Ազգային գիտական գործակալության հետազոտողները շեշտում են, որ վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է. հայտնի չէ, թե նորահայտ ախտածինն ապագայում ինչպես կդրսևորի իրեն և արդյոք կարո՞ղ է բռնկումների պատճառ դառնալ: Գիտնականները խոստովանել են, որ չեն կարող ճշգրիտ կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրավիճակը և վիրուսի տարածումն արդյոք չի՞ առաջացնի հիվանդությունների բռնկումներ: Պարզապես, ինչպես նշել է պարբերականը, դեռևս տվյալներ չկան նոր վիրուսի՝ մարդկանց վարակելու ունակության մասին։

Գիտնականները շեշտում են, որ նրանք չեն կարող կանխատեսել պաթոգենի հետագա վարքագիծը՝ դրա հնարավոր մուտացիոն կարողությունը և միջտեսակային անցման ռիսկերը: Ընդգծվում է, որ երկու հարակից վիրուսներն էլ («Նիպահ» և «Հենդրա») մարդկանց և կենդանիների մոտ մահացության բարձր ցուցանիշներ ունեն:

«The Telegraph»- ի տեղեկացմամբ, «Նիպահ»- ի և «Հենդրա»- ի հետ նույն ընտանիքին պատկանող վիրուսը սկզբում հայտնաբերվել է չղջիկների մեզի մեջ, որը հավաքվել է Բունայում՝ Քվինսլենդի գյուղական շրջանում, Բրիսբենից մոտ 80 կիլոմետր հարավ- արևմուտք: Հենց նույն՝ Քվինսլենդի շրջանում ժամանակին տարածվել է «Հենդրա»- ի վիրուսը: Հետագայում պարզվել է, որ վիրուսակիր չղջիկները ծնվել են 2011թ., այսինքն՝ 14 տարեկան են:

«Մենք հայտնաբերել ենք «Սոլթ- Գալլի» վիրուսը չղջիկների նմուշներում, որոնք թվագրվում են 2011 թվականին,- «The Telegraph»- ին տված հարցազրույցում ասել է Հիվանդությունների պատրաստվածության ավստրալիական կենտրոնի (CSIRO) փորձագետ Ջենիֆեր Բարը:- Սա վկայում է, որ այն բնության մեջ շրջանառվում է ավելի քան մեկ տասնամյակ:- Մենք չենք կարող կանխատեսել, թե այն արդյոք կհանգեցնի՞ հիվանդության հետագա բռնկումների մարդկանց կամ կենդանիների մոտ»:

Բարը նշել է, որ «Սոլթ- Գալլի» վիրուսը գենետիկորեն մոտ է «Nipah» և «Hendra» վիրուսներին, որոնք ԱՀԿ- ն դասում է առաջնային, այսինքն՝ առավել մեծ վտանգ ներկայացնող ախտածինների շարքին: Նրա խոսքով՝ հայտնագործությունը թույլ կտա վիրուսի վաղ հայտնաբերման համար թեստեր մշակել, ինչպես նաև կօգնի վերահսկել դրա տարածումը կենդանիների շրջանում:

Ընդհանրապես, չղջիկները հայտնի են նաև նրանով, որ հաճախ վտանգավոր հիվանդությունների ախտածիններ են կրում ու տարածում։ Ըստ գիտնականների, չղջիկները լավ պաշտպանված են վարակներից՝ շնորհիվ իրենց իմունային համակարգի հատուկ աշխատանքի, հետևաբար նրանք կարող են ապրել կրելով տարբեր վիրուսներ ու բակտերիաներ, առանց հիվանդանալու:

Իսկ ինչ է հայտնի «Նիպահ»- ի և «Հենդրա»- ի մասին

1999 թ. Մալազիայում «Նիպահ» վիրուսի համաճարակի առաջին դեպքերի գրանցումից ի վեր այս նշված ախտածինը գրանցվել է ևս չորս պետության տարածքում, որտեղ բռնկումներ է առաջացրել 71%- ի հասնող մահացության մակարդակով, ինչը շատ բարձր ցուցանիշ է (վարակված 100- ից 71- ը մահացել է): Այս վարակը հիմք է հանդիսացել հոլիվուդյան «Վարակ» ֆիլմի սյուժեի համար։ Ինչպես նշված է 2024թ. հրապարակված ուսումնասիրության մեջ, վերջին 25 տարվա ընթացքում առնվազն 750 մարդ վարակվել է նշված վիրուսով, որոնցից 435- ը մահացել են:

«Հենդրա»- ն իր անունը ստացել է Բրիսբենի արվարձանային շրջանի անունից, որտեղ այն առաջին անգամ գրանցվել է: Հենց այս տարածքում է տեղի ունեցել «Հենդրա» վիրուսի փոխանցումը մարդկանց: 1994 թվականից ի վեր գրանցվել է մարդու վարակման ընդամենը յոթ դեպք: «Հենդրա»- ի վիրուսը զգալիորեն ավելի հազվադեպ է հանդիպում: Վարակումը տեղի է ունենում չղջիկներից ձիերին, այնուհետև կարող է փոխանցվել մարդկանց՝ հանգեցնելով ծանր հետևանքների: Ձիերի մոտ հիվանդությունն ուղեկցվում է բերանից փրփուրի արտազատմամբ, մինչդեռ մարդկանց մոտ սկզբնական գլխացավերը կարող են վերածվել էնցեֆալիտի, ջղաձգային համախտանիշի և կոմայի:

Ում են ծառայում այդ փորձագետները՝ Աստծո՞ւն, թե Սատանային

Ավելի վաղ փորձագետները նախազգուշացրել էին, որ կենդանիներից մարդուն փոխանցվող նոր վիրուսների ի հայտ գալը գնալով ավելի հաճախակի է դառնում անասնաբուծության, զբոսաշրջության մեջ և առևտրում փոփոխությունների պատճառով: Բնականաբար, հարց է առաջանում, թե ում են ծառայում այդ փորձագետները՝ Աստծո՞ւն, թե Սատանային…

Անասնաբուծության, զբոսաշրջության մեջ և առևտրում փոփոխությունների պատճառով նոր վիրուսներ չեն կարող ի հայտ գալ, նշված ոլորտներում աճը, ակտիվացումը կամ ցանկացած այլ փոփոխություն կարող են միայն նպաստել հին (հայտնի) կամ նորահայտ վիրուսների արագ տարածմանը, իսկ նոր վիրուսների ի հայտ գալու պատճառը հիմնականում պետք է փնտրել կենսալաբորատորիաներում վիրուսների արհեստական ծագման, նախկինում հայտնի վիրուսների գենոմի արհեստական փոփոխությամբ դրանք մուտացիայի ենթարկելու մեջ:

«Սոլթ- Գալլի» վիրուսը, ամենայն հավանականությամբ, «Նիպահ»- ի կամ «Հենդրա»- ի արհեստականորեն մուտացված տարբերակն է, ընդ որում, միջանկյալ տարբերակը, որը կարող է մեկ անգամ ևս մուտացիայի ենթարկվել, որպեսզի շտամի վերջնական տարբերակը կարողանա հասնել իր բուն թիրախին՝ մարդուն: Դատելով ամենից, այդպիսին է նաև COVID-19- ի նոր գենոտարբերակը՝ «Ստրատուս»- ը:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, որ գրիպի դեմ պատվաստումը պաշտպանություն չի ապահովում կորոնավիրուսի նոր գենոտարբերակի դեմ, որը հայտնի է որպես «Ստրատուս»: Փորձագետներն ընդգծել են, որ կորոնավիրուսներն այլ կառուցվածք ունեն, ուստի գրիպի դեմ պատվաստումից հետո զարգացած իմունիտետը ի վիճակի չէ նպատակային պաշտպանություն ապահովել այս նոր շտամից:

Վիրուսաբան Մալիկ Պեյրիսը նշել է, որ նոր համաճարակներն անխուսափելի են և կարող են անսպասելիորեն առաջանալ՝ չնայած COVID-19- ի դեմ պայքարի փորձին։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ