Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՀԵՀ Վայոց ձորի կենտրոնի դասընթացների մասնակիցների ձեռքի աշխատանքները ներկայացվեցին Արենու գինու փառատոնում

ՀԵՀ Վայոց ձորի կենտրոնի դասընթացների մասնակիցների ձեռքի աշխատանքները ներկայացվեցին Արենու գինու փառատոնում
07.10.2014 | 10:50

Հոկտեմբերի 5-ին Արենու գինու փառատոնին առանձին տաղավարով ներկայացան նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի անցկացրած բատիկայի և պլաստիկ կավի դասընթացների մասնակից երիտասարդները։ Իրականացվեց բատիկայի իրերի և կավից պատրաստված աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Փառատոնի այցելուները հետաքրքրված էին տաղավարով, և երիտասարդները կարողացան ոչ միայն ցուցադրել, այլև վաճառել իրենց ձեռքի աշխատանքները։

ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնն ավանդույթ է դարձրել մարզի տարբեր համայնքների երիտասարդների համար արհեստների ուսուցանումը, դասընթացների կազմակերպումը, ինչը հետագայում կօգնի նրանց աշխատանք գտնելու և գումար վաստակելու հարցում։
Կազմակերպված դասընթացները բավականին արդյունավետ են։ Մասնավորապես, բատիկայի դասընթացի մասնակիցների աշխատանքները ցուցադրվել են Իրանում, համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչները 2014թ. վերջիններիս բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են տվել։
ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի նման ծրագրերի շնորհիվ շատ երիտասարդներ այսօր կարողանում են աշխատանք գտնել։

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ