Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ի՞նչ կա Ծառուկյանի մտքին

Ի՞նչ կա Ծառուկյանի մտքին
23.10.2014 | 15:38

Գագիկ Ծառուկյանը գործարար է և քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի: Այս մասին այսօր հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Վերջինս ասել է, թե քաղաքականությունը սեփական բիզնեսին ծառայեցնելը հանցագործություն է: Հանուն արդարության նկատենք, որ քաղաքական պայքարի մեծ փորձ ունեցող այս գործիչը չի սխալվում: Առանց հաշվելու ԲՀԿ ղեկավարի փողերը, վստահաբար կարելի է ասել, որ Ծառուկյանը մեկն է Հայաստանի մեծահարուստներից: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ բիզնեսն ու քաղաքականությունը համատեղելի չեն նաև երկրի Սահմանադրությամբ: Հարցը Ծառուկյանի գործունեությունն է առհասարակ՝ ԲՀԿ ստեղծումից մինչ այսօր: Այսինքն՝ ո՞վ է եղել և է Ծառուկյանը քաղաքական դաշտում:

Ի դեպ, վերջինս խոստացել է իր խոսքն ասել վաղը՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք ոչիշխանականների հանրահավաքին: Հասարակության մի հատված սպասում է այն պահին, երբ Ծառուկյանը կընթերցի իր ելույթը: Մինչ այս նա բավականին լակոնիկ ու ընդհանուր հավաստիացումներ է տվել իր անկեղծության առնչությամբ: Որոշակի՝ ոչինչ: Մասնավորապես նշել է, թե ամեն ինչի պատրաստ է: Թե այդ «ամեն ինչը» ինչին է ծառայեցվելու, հնարավոր է` պարզ դառնա վաղը, եթե Գագիկ Ծառուկյանն այս անգամ ասի այն, ինչ իրականում կա իր մտքին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 17407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ