Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մերօրյա անտեսված հերոսներ. Գրիգոր Թագվորյան

Մերօրյա անտեսված հերոսներ. Գրիգոր Թագվորյան
13.11.2023 | 23:02

Գրիգն ընկերոջս որդին է, վերջին անգամ տեսա 2018-ի հունվարի 28-ին, Էջմիածնի Մայր Տաճարում։ Գնացել էի բանակի օրվա կապակցությամբ Պատարագին։ Գրիգը ծնողների հետ էր, այդ օրը երդում էր տվել հայրենիքին ծառայելու, երդմնակալության արարողությունից հետո եկել էին Մայր Աթոռ։

Մարզիկ էր, սպորտի վարպետ, ՀՀ չեմպիոն, 2017-ից ընդունվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, 2018-ից զորկաչվել բանակ, ընտրել էր «Ես եմ» ծրագիրը:

Ասում էր.

- Մեր հայրենիքն արժանի է, որ մի տարի էլ ավելի ծառայեմ։

44-օրյա պատերազմի սկզբնական փուլում Ակնայի հատվածում էին:

Ծառայակից ընկերների հետ խոցել էին 5 անօդաչու սարք և մեկ ուղղաթիռ, ապա տեղափոխվել Ջրական։

Առաջին անգամ շրջափակման մեջ հայտնվելով կարողացել էին ճեղքել դուրս գալ թշնամու թիկունք, կրկին կորուստներ պատճառելով թշնամու կենդանի ուժին հետ վերադարձել, երկրորդ անգամ շրջափակման մեջ էին հայտնվել արդեն հոկտեմբերի 9-ին, որոշ ջոկատների հետ նահանջելով ռադիոկապի միջոցով առաջարկել էին, որ ինքն էլ իր ջոկի հետ նահանջի, սակայն ռադիոկապի միջոցով լսվել էր նրա վերջին բառերը.

- Ես նահանջող չեմ, ես էդ տղեն չեմ, ես էդ մարդու տղեն չեմ, որ նահանջեմ...

Հոկտեմբերի 10-ին հրթիռի պայթունը վերջ դրեց Գրիգորի երկրային կյանքին, հերոսը հավերժություն գնաց հաղթած, արժանապատիվ ու զենքը ձեռքին...

Ծառայության ընթացքում պարգևատրվել էր «ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ լավագույն զինվոր մարզիկ», «Քաջարի մարտիկ» շքանշաններով, 2021-ին հետմահու` «Մարտական Ծառայություն» մեդալով:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5385

Մեկնաբանություններ