Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ե՛վ հերոս, և՛ հակահերոս

Ե՛վ հերոս, և՛ հակահերոս
19.11.2023 | 20:18

Հայ ազգի հերոս և միաժամանակ հակահերոս պետք է համարել Ալեքսանդր Գրիբոյեդովին:

Թե ինչու՞ ռուս ազնվականը որոշեց երկրորդ կյանք տալ իր վրա վաղուց խաչ քաշած և օտարի լծի տակ իր մահկանացուն կնքող մի հին, անաստված ու փողամոլ ազգի, դեռևս մնում է հանելուկ: Բայց փաստ է, որ այդ ազգը դրանից երջանիկ չէ:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 4138

Մեկնաբանություններ