Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են
11.12.2016 | 11:19

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,22 %-ով՝ հասնելով 51,46 դոլարի` 1 բարելի դիմաց։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0,65 %-ով՝ հասնելով բարելի համար 54,24 դոլարի:

Դիտվել է՝ 3148

Մեկնաբանություններ