-
02.04.2026|
12:11
Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները Հայաստանին սպառնում է նաև մեր երկրի տարածքի կամ նրա մի մասի ռադիոակտիվ աղտոտվածությամբ: Խնդիրն այն է, որ Իրանում կան երկու տասնյակից ավելի միջուկային օբյեկտներ, որոնց մի մասի հրթիռա- ռմբային հարվածների դեպքում օդ բարձրացած ծխի, փոշու ռադիոակտիվ ամպը կարող է հասնել նաև Հայաստան...
-
01.04.2026|
14:30
Ու՞մ մտքով կանցներ, որ ԱՄՆ-ի նատոյական դաշնակից Թուրքիան կմտածի օգնել Իրանին այս պատերազմում: Սակայն ոչինչ պատահական չի լինում: Հրեաները ձգտում են քրդերին «զարթնեցնել» ընդդեմ Իրանի, իսկ Էրդողանը քաջ գիտակցում է քրդական զարթոնքի էկզիստենցիալ վտանգը Թուրքիայի համար...
-
29.03.2026|
09:59
Իրանը դարձյալ հայտարարել է «Բուշեր» ԱԷԿ-ին ԱՄՆ-ի և Իսրայելի թվով արդեն երրորդ հարվածի մասին: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտարարել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ը դարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի թիրախ: Հրթիռային հարվածը հասցվել է մարտի 27-ին տեղական ժամանակով 23:40-ին (Երևանի ժամանակով այսօր 00:15-ին)...
-
28.03.2026|
10:20
Իրանի Արաք-Խոնդաբ միջուկային կենտրոններին Իսրայելի հասցրած հարվածները որակապես նոր ու չափազանց վտանգավոր փուլ են բացում այս պատերազմի մեջ։
Արաքի օբյեկտները կարևոր են նրանով, որ կապված են ոչ թե ուրանի հարստացման, այլ պլուտոնիումի հնարավոր արտադրության հետ․ այսինքն, խոսքը Իրանի միջուկային ծրագրի երկրորդ՝ այլընտրանքային ուղղության մասին է...
-
27.03.2026|
12:35
Մոսկվան Վաշինգտոնին և Թել Ավիվին մեղադրել է «միջուկային ահաբեկչություն» և աղետ կազմակերպելու փորձի մեջ: Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ երեկոյան հանդես է եկել դատապարտող ու զգուշացնող հայտարարությամբ՝ կապված մարտի 24-ին Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ հասցված նոր հարվածի հետ:
Մոսկվայում ընդգծել են, որ այդ հարձակումը տեղի է ունեցել ի հեճուկս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու հրապարակային խոստումների...
-
26.03.2026|
12:42
Ամերիկա-սիոնիստական թշնամու գործողությունների արդյունքում երեկ դարձյալ հարված է հասցվել Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին: Հրթիռը կամ մարտական լիցքը, բարեբախտաբար, ԱԷԿ-ի առանցքային հանգույցներին չի դիպչել, այլ ընկել է ատոմակայանի տարածքում...
-
25.03.2026|
14:01
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաձայնել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։ Ինչպես հայտնում է իսրայելական Ynet պարբերականը, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գաղտնի կերպով այդ տեղեկությունը փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին։ Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է ընդմիշտ հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից...
-
25.03.2026|
10:58
Ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ը և Իսրայելը մարտի 1-ին Նաթանզի միջուկային օբյեկտին երկու շարք ծանր հարվածներից վեց օր անց՝ մարտի 7-ին, հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներից ևս մեկին՝ Սպահանում գտնվող
միջուկային օբյեկտին, ինչի հետևանքով այն լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ , տեղեկացրել է ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ կենտրոնը մարտի 7-ին ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով այն «լուրջ վնասվածքներ է ստացել»։
Ընդ որում, տվյալ պահին չի հաղորդվել ճառագայթային աղտոտման մասին։ Ինչ է պարզվել հետո՝ չգիտենք...
-
24.03.2026|
13:47
Ահաբեկման միջոցով Իրանին կապիտուլյացիայի պարտադրելու ծրագիրը ձախողվեց։ Այժմ նա արագ ելքի ճանապարհ է փնտրում այն ծուղակից, որում ինքն է հայտնվել։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեթը հայտարարել է. «Մենք գնում ենք էսկալացիայի, որպեսզի հետո գնանք դեէսկալացիայի»։ Արագ հաղթանակը և ահաբեկման մարտավարությունը չաշխատեցին...
-
24.03.2026|
10:37
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը մարտի 17-ին հայտնել է «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածքում հակառակորդի արկի ընկնելու մասին:
«Բուշեր» ատոմակայանի տարածքում հակառակորդի արկի հարվածի մասին հաղորդագրությունների կապակցությամբ, երկրի միջուկային անվտանգության կենտրոնի հայտարարության համաձայն, բարեբախտաբար, ոչ մի նյութական և տեխնիկական վնաս և մարդկային զոհ չի գրանցվել»,-«Известия»-ի փոխանցմամբ, նշված է գերատեսչության հայտարարության մեջ...
"button_count" data-show-faces="false">
|