ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 
  • ԱՄՆ-ի նախկին նախագահ Բայդենի ներկայացուցիչները աչք են փակում նիկոլյան ապօրինությունների վրա

    ԱՄՆ-ի նախկին նախագահ Բայդենի ներկայացուցիչները աչք են փակում նիկոլյան ապօրինությունների վրա

    21.01.2025| 14:04
    Արդեն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բայդենը, իր կառավարման ավարտից ժամեր առաջ, կանխարգելիչ (սպասվելիք մեղադրանքներից) ներում է շնորհել հունվարի 6-ին Սենատի վրա հարձակված նախագահ Թրամփի աջակիցների և Թրամփի վրա քրեական վարույթներ հարուցելու հանձնաժողովում ներգրավված անձանց...
  • Վերելքի ժամանակ բարձրախոս փախցնող են, վայրէջքի ժամանակ՝ մեջքից հարվածող

    Վերելքի ժամանակ բարձրախոս փախցնող են, վայրէջքի ժամանակ՝ մեջքից հարվածող

    20.01.2025| 16:12
    Հայաստանում կան շուրջ 100-ի հասնող կուսակցություններ, որոնց մասին սովորական պայմաններում երբեք չեք լսի։ Ընտրությունների նախօրեին նրանց 10%-ը սկսում է կենդանության նշաններ ցույց տալ։ Ընդ որում, այդ կենդանության նշանները բացառապես պատառ փախցնելու համար են, 0-ական գաղափարական միտք, խոսք, պայքար։ Սրանց առաջնորդներին անգամ «Ցռան Վերգո» չես անվանի։ Իրենք առանձին զրույցներում ամեն ինչ գիտեն, միշտ ճիշտ են, «ժողովուրդը» հենց իրենց հետևից է գնալու, իսկ հետո իրենք ուղղակի անհետանում են։ Երկրի համար ամենաբախտորոշ պահերին իրենք անհասանելի են և միայն հենց իշխանության կամ դրամի համ են առնում, միանգամից հայտնվում են։ Սրանք վերելքի ժամանակ բարձրախոս փախցնող են, իսկ վայրէջքի ժամանակ՝ առաջինը մեջքից հարվածող։
  • Հայաստանը, զրկվելով սեփական ուժից, հայտնվել է օտար ուժերի դաշտում

    Հայաստանը, զրկվելով սեփական ուժից, հայտնվել է օտար ուժերի դաշտում

    20.01.2025| 06:57
    Ցանկացած լուրջ երկրի կրթական համակարգ միարժեքորեն ծառայում է իր երկրի նյութական և ոչ նյութական շահերին:
  • Իր հացը հազիվ վաստակող աշխատավոր զանգվածը հիասթափության ծանր ժամանակներ է ապրում

    Իր հացը հազիվ վաստակող աշխատավոր զանգվածը հիասթափության ծանր ժամանակներ է ապրում

    19.01.2025| 12:19
    Քաղաքական իշխանությունը նվաճելու, պահելու և գործադրելու հիմնական պայմանը առավել մեծ ընտրազանգվածի վստահություն և աջակցություն ունենալն է, ինչը, բնականաբար, կպայմանավորի նրա վարքը ընտրությունների ժամանակ...
  • Իրական ռազմական հանցագործը «նյուրմբերգ» է կազմակերպում

    Իրական ռազմական հանցագործը «նյուրմբերգ» է կազմակերպում

    18.01.2025| 16:24
    Իրական ռազմական հանցագործ Ալիևը, որ տասնամյակներով ատելություն է քարոզել էթնիկ հայի դեմ, որ անհնար է դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, սանձազերծել է ագրեսիա, հովանավորել ու պարգևատրել է հայ մարդկանց նկատմամբ վայրագությունների իրականացումը, ով կազմակերպել ու իրականացրել է 120.000 հայի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը (այդ ամենը փաստերով է ապացուցվում), այսօր Բաքվում «դատավարություն» է կազմակերպել, անունն էլ դրել «նյուրմբերգ», բացի այդ, խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստանի հանդեպ «իրավունքներից»։
  • ՀՀ վարչապետի անձնական բանակ՝ ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտներով

    ՀՀ վարչապետի անձնական բանակ՝ ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտներով

    17.01.2025| 17:53
    Երբ ՆԳ նախարար աղջիկն ասում է, որ ՀՀ-ում ներդրվելու են ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտներ, որոնցով կառաջնորդվի ոստիկանությունը, ասեմ ձեզ, թե դա որն է լինելու. դա Ազգային գվարդիային կոշտ, այդ թվում՝ մահաբեր ելքով ուժի կիրառման լիազորությունների տրամադրում-ընդլայնումն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ վարչապետի անձնական բանակ կոչվածը:
  • «Փոթորիկ մի բաժակ ջրում»

    «Փոթորիկ մի բաժակ ջրում»

    16.01.2025| 12:55
    Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության առթիվ ոգևորությունը արդարացված կլիներ, եթե՝ - այդ փաստաթղթի մեջ «ռազմավարական» տերմինը ունենար կոնկրետ բովանդակային արժեք, ոչ թե պարզապես դիտվեր որպես իրավական հնարք...
  • Թույլերի շահերը որևէ մեկին չեն հետաքրքրում, բայց կորուստներին տիրանալը հետաքրքրում է շատերին

    Թույլերի շահերը որևէ մեկին չեն հետաքրքրում, բայց կորուստներին տիրանալը հետաքրքրում է շատերին

    15.01.2025| 10:56
    Այսօրվա մեր գահավիժումը մի կողմից պատահական բան չէր, մյուս կողմից էլ մի օրվա բան չէր, սրա հիմքերը շատ վաղուց կային, պարզապես մեր հարաբերական հավասարակշիռ վիճակը միարժեքորեն պայմանավորված էր ռուսների շահագրգիռ ներկայությամբ։
  • Թուրք-քրդական հակամարտությունը մի նոր, ավելի արյունալի շրջափուլ է մտնելու

    Թուրք-քրդական հակամարտությունը մի նոր, ավելի արյունալի շրջափուլ է մտնելու

    14.01.2025| 09:46
    Թուրքիան ողջ ուժով անցել է կնճռոտ հարցերը լուծելու գործին։ Ֆիզիկապես Էրդողանի ենթակայության տակ գտնվող (բանտարկված) Օջալանի միջոցով փորձում են զինաթափել տարածաշրջանի քրդերին։
  • Ազգային արժանապատվությունը՝ նոր վերելքի գլխավոր հենման կետ

    Ազգային արժանապատվությունը՝ նոր վերելքի գլխավոր հենման կետ

    13.01.2025| 14:02
    Մեզանում շատացել են անհատները, ովքեր, իրենք իրենց բոլորից վեր դասելով, լծվել են հայ մարդուն, ամբողջ հայ ժողովրդին պախարակելու և նսեմացնելու անպատիվ գործին։ Սրանք անդադար փորձում են բարոյազրկել և հուսալքել հայությանը, վարակել նրան ինքնատյացությամբ՝ ըստ էության, կրկնելով ու տարածելով հայերի մասին թշնամու ստապատիր թեզերը։