ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Ի՞նչ էր ուզում Ռուսաստանը ՈՒկրաինայից

Ի՞նչ էր ուզում Ռուսաստանը ՈՒկրաինայից
01.05.2025 | 15:20

Ասում էր` քեզ չեզոք պահիր, ՆԱՏՕ մի մտիր, ռուսներին ու ռուսերենին մի կպիր, քեզ էժան գազ կտամ, տրանզիտի փողը կմուծեմ, ամեն ձև էլ մեջքիդ կկանգնեմ:

Չհամաձայնեցին, արեցին այն` ինչ արեցին: Ստացան միլիոններով արտագաղթ, առնվազն մի քանի հարյուր հազար զոհված, միլիոնով հաշմանդամ, քանդված տնտեսություն, կորցրած տարածքներ, միլիարդներով պարտք, ու վերջում էլ ընդերքը տվին Ամերիկային: Նույնիսկ իրենց հողի ռեսուրսը չմնաց իրենց:

Այնինչ, Ուկրաինան կարող էր շատ հանգիստ գրավել ամբողջ Ռուսաստանը ու դա անել առանց որևիցե մեկի օգնության: Հետն էլ՝ ամբողջ Ռուսաստանի երջանիկ ժպիտների ու համաձայնության ուղեկցությամբ:

Ընդամենը միանում էին ամբողջ 42 միլիոն բնակչությամբ ու, իրենց ավելի բարձր որակի հաշվին, վերցնում էին բոլոր բարձր դիրքերն ու պաշտոնները:

Բայց այ դա ուղիղ վտանգ էր Եվրոպայի համար, երբ ուկրաինացիները կստանային նաև ռուսական ռեսուրսները:

Իրականում Եվրոպայի համար վտանգ է ներկայացնում ոչ թե Ռուսաստանը, այլ լուրջ վտանգ կլիներ ուժեղ Ուկրաինան:

Հիմա օգտվեց միայն Ամերիկան, մի քիչ էլ՝ Ռուսաստանը:

Ի դեպ, ռուսները ոնց-որ նորից ուզում են հերթական սխալն անել. «Մակդոնալդսը» հայտ է ներկայացրել ՌԴ վերադառնալու համար: Փաատորեն, սանկցիաները կարող են հանել: Հազիվ Ռուսաստանի տնտեսությունը սկսել էր աճել, ու ռուսները սկսել էին աշխատելուն մի քիչ լուրջ վերաբեվել: Հենց սանկցիաները հանեն` էլի հիշելու են իրենց պարապ վիճակում ապրելը:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ