Երբ ՆԳ նախարար աղջիկն ասում է, որ ՀՀ-ում ներդրվելու են ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտներ, որոնցով կառաջնորդվի ոստիկանությունը, ասեմ ձեզ, թե դա որն է լինելու. դա Ազգային գվարդիային կոշտ, այդ թվում՝ մահաբեր ելքով ուժի կիրառման լիազորությունների տրամադրում-ընդլայնումն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ վարչապետի անձնական բանակ կոչվածը:
Գվարդիայի ձևավորման հարցում տարիներ շարունակ ՀՀ-ն բոլոր փուլերում համագործակցում է ԱՄՆ-ի հետ:
Որպեսզի ավելի պարզ լինի ասածս, ուժի կիրառման նորմատիվի փոփոխությունը մոտավորապես սա է լինելու. եթե ոստիկանը-գվարդիականը ինչ-որ դեպքում (կենցաղից մինչև քաղաքական միտինգ), այդ թվում՝ բողոքի ակցիաների, քաղաքացիական ակցիաների կամ, ասենք, միտինգի ժամանակ քաղաքացուն մեկ անգամ որևէ պահանջ է ներկայացնում, ու եթե քաղաքացին որևէ պատճառով դա միանգամից չի կատարում, գվարդիականը լիազորված է անմիջապես զենք կիրառելու:
Սա նաև ամերիկյան ստանդարտ է:
Սրանով ՀՀ-ն դառնալու է լիարժեք ոստիկանական պետություն, ինչին ՀՀ գործող վարչապետը տարիներ շարունակ գնում է, երբ հասկացավ, որ որևէ մեկը արտաքին խաղացողներից իրենց անձնական անվտանգության երաշխիքներ չի տրամադրելու:
Ի դեպ, Ազգային գվարդիան լիարժեք գործարկվելու է 2025-ի սեպտեմբերից:
Ավելին, ընտրական օրենսգրքի՝ իշխանության կողմից առաջարկվող փոփոխությունները եթե ընդունվեն, իսկ ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ դրանք չեն ընդունվի, ՀՀ-ում գործնականում հնարավոր չի լինի իշխանություն փոխել:
Հիշեք՝ մարդը, ով գիտի, որ ինքը պետական դավաճան է, օտարերկրյա գործակալ ու սպասարկու, ինքն ամեն բան անելու է, որ ցմահ իշխանության լինի. դա շատ տրամաբանական է ու ակնհայտ:
Այն, ինչ պետք է աներ չիշխանությունը խնդրին լուծում տալու համար տարիներ առաջ և, ի դեպ, կարող էր, նա այլևս չի կարողանալու անել. սա էլ լավ արդարացման պատճառ է դառնալու: Ի դեպ, ՀՀ-ում ընտրություններով գործնականում հնարավոր չէ իշխանություն փոխել, և դա շատ ակնհայտ իրողություն է:
Ի դեպ, մի բան էլ, ու վերջ. ՀՀ գործող իշխանությունները նպատակ ունեն, որ ՀՀ-ից ահռելի արտագաղթ լինի, որպեսզի հեշտ կարողանան երկիրը իրենց տակ պահել, ադրբեջանցիների սպասվող հոսքերի ժամանակ դիմադրությունը սուր չլինի: Քիչ մարդ՝ քիչ խնդիրներ:
Հենց այդ պատճառով են նաև կյանքի պայմանների նման վիճակ, ինստիտուցիոնալ քաոս ապահովում, ի դեպ, մի մասը՝ նաև օտար պետությունների անմիջական պահանջով:
Ասեմ, որ օտարերկրյա կազմակերպությունների հետազոտություններով՝ հայ հանրույթի դիմադրության շեմը աննկարագրելի իջել է, և դրա մասով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ ոչ իշխանական ճամբարում իրենց համար անհրաժեշտ վիճակ ապահովելու համար:
ՀՀ-ի մասով կա որոշում, և այն հենց հիմա իրականացվում է. սակայն միանշանակ կա նաև հնարավորություն իրավիճակը փոխելու մասով: Եվ դա որևէ կերպ կապ չունի ձեզ հայտնի ուժերից որևէ մեկի հետ:
Եվրասիական տարածաշրջանում և Հարավային Կովկասում անձնական հարաբերություններն ու վստահությունը շատ ավելի կարևոր են ցանկացած պայմանագրերից:
ՀՀ-ում սա իբր չհասկացան:
Ալեն Ղևոնդյան