Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Լավագույն ուսանող-հրաձիգները տնտեսագետներն են

Լավագույն ուսանող-հրաձիգները տնտեսագետներն են
06.10.2014 | 14:21

Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում հոկտեմբերի 5-ին կայացել է հրաձգության մրցաշարը։ Մասնակցում էր բուհական 8 թիմ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհերից։ Թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, երկրորդ տեղում էր Հայկական բժշկական ինստիտուտը, իսկ երրորդում՝ Երևանի պետական համալսարանը։

Ուսանողներն ուժերը չափեցին նաև անհատական պայքարում։ Տղաների մրցապայքարում լավագույնը Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Խաչատուր Հարությունյանն էր, իսկ աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։
Ուսանողական մարզական խաղերում հրաձգության մրցույթ առաջին անգամ էր իրականացվում։
Հոկտեմբերի 6-ից Հայաստանի ուսանողական մարզական խաղերում մեկնարկում է բասկետբոլի աղջիկների մրցաշարը, իսկ հոկտեմբերի 13-ից՝ բասկետբոլի տղաների մրցաշարը։
Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական խաղերի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ