«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Զգայական հանրույթները սեփական կամքով մտնում են տեղեկատվական ներազդեցությունների ու խայծերի դաշտ

Զգայական հանրույթները սեփական կամքով մտնում են տեղեկատվական ներազդեցությունների ու խայծերի դաշտ
23.06.2025 | 21:08

Իրականության մեջ Իսրայել-Իրան պատերազմի տեղեկատվական-քարոզչական բաղադրիչը բազմապատիկ անգամ առավել մեծ ու սուր է, քան իրական՝ ռազմական կոմպոնենտը, կողմերի կրած կորուստների ծավալն ու մասշտաբը, իրական քաղաքականությունը:

Ու այն հանրույթները, որոնք տեղեկատվական ընկալումների ու գիտակցման առումով զգայական են, ոչ հասուն, շատ մեծ հաճույքով և հիմնականում սեփական կամքով մտնում են տեղեկատվական ներազդեցությունների ու խայծերի դաշտ, ապրում իրենց համար գծագրած կյանքի շրջանակով, բռնում սրա կամ նրա կողմը, ոգևորվում կամ տխրում՝ միաժամանակ անգամ մոտավոր չպատկերացնելով ոչ միայն իրականությունը, այլև այդ ամենի՝ անգամ ամենից թեթև ազդեցության ծավալները հենց իրենց ընտանիքի վրա, և նվազագույն քայլերի այն նվազագույնը, որ իրենք իրենց պետք է թույլ տան ձեռնարկել:

Ավելին՝ քարոզչական և ռազմական-պատերազմական այս իրողությունների պայմաններում ամենից կարևորն ու հետաքրքիրը երբեմն, ոչ այնքան բուն գործողություններն են, որքան տնտեսական այն պայմանագրերը, բանակցությունները, որոնք վարվում են այս ամենի շուրջ կողմերի միջև. ամենից հետաքրքիրը ռեսուրսների բաշխումն է, որի վերաբերյալ պայմանավորվածություններ են տեղի ունենում, նախկինները չեղարկվում, և այսպես շարունակ:

А истина всегда рядом.

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ