Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Մի՛ արա

Մի՛ արա
15.08.2025 | 11:04

Հայաստանի կառավարիչի հետ ընտրության գնալու ձգտումը նշանակում է.

ա) գիտես, որ չես ունենալու ժողովրդի լայն աջակցություն, գնում ես ուղղակի մանդատ կպցնելու,

բ) ամբողջապես մաքրում ես նրա հանցանքները (պատերազմի ներքաշում, Արցախի կորուստ, Սյունիքի հանձնում, պետականության թուլացում...),

գ) ապահովում ես նրա լեգետիմությունը և հաստատում այն կեղծ թեզը, որ ինքն արդար ընտրություններ է կազմակերպում և գործել է ժողովրդի անունից,

դ) դառնում ես նրա հանցակիցը, նպաստում հայկական պետականության լիարժեք կորստին, տարածքի թրքացմանը:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4964

Մեկնաբանություններ