Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ցերեկային քունը մշտապես «թարմ» է պահում ուղեղը

Ցերեկային քունը մշտապես «թարմ» է պահում ուղեղը
24.11.2013 | 14:37

Գիտնականները բացահայտել են, որ անգամ կարճ ցերեկային քունը օգտակար է մարդու օրգանիզմի համար: Այն ոչ միայն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, այլև` արագացնում է նյութափոխանակությունը, ամրապնդում հիշողությունը` մշտապես «թարմ» պահելով ուղեղը:

Այդ համոզմանն են եկել Դյուսելդորֆի (Գերմանիա) համալսարանի գիտնականները` պարզելով, որ հատկապես ճաշից հետո կարճատև ցերեկային քունը նպաստում է հիշողության լավացմանը: Փորձը ցույց է տվել, որ ննջողները ավելի շատ բառեր են մտապահել, քան նրանք, ովքեր արթուն են մնացել:

Մասնագետները փաստում են, որ ճաշից հետո քնելը երեխաների մոտ լավացնում է ուղեղի աշխատանքը: Քունն օգնում է 3-5 տարեկան երեխաներին մտապահել ինֆորմացիան, որը նրանց փոխանցում են դասերի ժամանակ:

Հետազոտված երեխաներն այն վառ ապուցույցն են, որ քնելու դրական էֆեկտը պահպանվում է նաև հաջորդ օրը: Ստացվում է` քունը կարևոր է հիշողության ամրապնդման և ուսուցման համար: Այսպես, մեկ ժամ ցերեկային քնից հետո երեխաները 10 տոկոսով ավել ինֆորմացիա են մտապահում:

ՈՒղեղի հետազոտումը ցույց է տվել, որ քնած ժամանակ ուղեղի գոտիները, որոնք պատասխանատու են ուսուցման և նոր տեղեկությունների ինտեգրման համար, ակտիվանում են: Ընդհանուր առմամբ, փոքր երեխաներն օրական պետք է քնեն 11-13 ժամ, իսկ մեծահասակների համար ցերեկային քնի իդեալական ժամն է 13.00-ից մինչև 15.00-ը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ