ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Կախա Կալաձեն Հայկ Մարությանին սաբոտաժի է ենթարկում

Կախա Կալաձեն Հայկ Մարությանին սաբոտաժի է ենթարկում
12.09.2019 | 12:06

Երևանի կառավարումը ստանձնածներին այդպես էլ չի հաջողվում մայրաքաղաքը պատուհասած աղբի դեմն առնել: Ամիսներ շարունակ ամենուր վխտացող աղբը կրծողների շատացման պատճառ է դարձել: Դեռ, փառք Աստծո, որ ամռան շոգերի հետ դույզն-ինչ նահանջել է գարշահոտությունը: Մինչև Երևանի քաղաքապետարանն ու մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը միմյանց վրա ցեխ են շպրտում, քաղաքի որևէ մի հատվածում րոպե առ րոպե աղբի նոր բլուր է գոյանում: Լրատվամիջոցների ու սովորական քաղաքացիների քննադատություններին ի պատասխան քաղաքապետարանից հունիս-հուլիս ամսին վտահեցնում էին՝ մինչև սեպտեմբեր ժամանակ տվեք, ու հարցը լուծված կլինի: Սեպտեմբերն արդեն կես է եղել, իսկ հարցի լուծումը եղել է այն, որ «Սանիթեքն» աղբահանությամբ չի զբաղվում:


Երեկ էլ Երևանի ավագանու անդամներից մեկը Facebook-ում լուսանկար էր հրապարկել ու գրառում կատարել, թե գիշերն Արշակունյաց պողոտայում «ֆուռով» աղբ են թափել: «Որ ասում ենք սաբոտաժ ա: Բռնեցինք, ֆուռը բերել ու աղբ ա թափել»,- գրել էր նա:
Այսօր սակայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ավտոմեքենան՝ «ֆուռը», եղել է վրացական պետհամարանիշներով։

«Վարորդն ասաց՝ միտումնավոր չի արել, ուղղակի տեսել է՝ աղբաման է, դատարկել է այդտեղ։ Ավտոմեքենան Վրաստանի պետհամարանիշներով էր: Վարորդը հայերեն չէր խոսում», - լրագրողներին ասել է Գրիգորյանը:
Իհարկե հասկանալի է, որ խոստումներն ու ժամկետները չարդարացնելու համար քաղաքի կառավարման պատասխանատուները փորձելու են ամենատարբեր ձևերով արդարացումներ գտնել, սև, մութ ուժերի հետ կապել իրենց չհաջողելը, բայց նման տեսակի փնթի գործելոճն ուղղակի ծիծաղելի է: Երևի Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն վավաշոտությամբ է նայում Հայկ Մարությանի գործելաոճին, ու ամեն բան անում նրա բարի համբավի վրա ստվեր գցելու համար, այդ իսկ պատճառով մի «ֆուռ» աղբ է ուղարկել Երևան՝ հրահանգելով գիշերով, բոլորի աչքից թաքուն երևացող մի տեղ թափել այն… Ախ այդ չար ու նախանձ վրացիները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ