Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՄՆ-ը կրճատում է ռազմական ներկայությունը Իրաքում

ԱՄՆ-ը կրճատում է ռազմական ներկայությունը Իրաքում
10.09.2020 | 09:34

ԱՄՆ-ը ևս 1/3-ով կրճատելու է իր ռազմական ներկայությունը Իրաքում՝ սեպտեմբերի 9-ին հայտարարել է ԱՄՆ-ի CENTCOM կենտրոնական հրամանատարության գեներալ Քենետ Մաքենզին: ԱՄՆ զինվորականները Իրաք են վերադարձել 2014-ին, օգնելու կառավարությանը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Իրաքում են ԱՄՆ-ի 5200 զինծառայողներ, նրանց քանակը նախատեսվում է կրճատել մինչև 3000-ի առաջիկա ամսում: Նախատեսվում է կրճատել նաև ԱՄՆ ռազմական ներկայությունը Աֆղանստանում, որտեղ 8600 զինծառայողներ կան: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատեց Պենտագոնին՝ մեղադրելով Իրաքում ու Աֆղանստանում «անվերջ պատերազմներին» աջակցելու ձգտման մեջ: ԱՄՆ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Ջեյմս Մակկոնվիլը չմեկնաբանեց նախագահի հայտարարությունը, բայց հավատացրեց, որ Պենտագոնն ընդունում է զորքերի վերատեղակայման որոշումը՝ ղեկավարվելով միայն ԱՄՆ-ի ազգային անվտանգության նկատառումներով: Նա ընդգծել է, որ Պենտագոնի շատ ղեկավարների երեխանեը վտանգում են իրենց ռազմական ծառայության մեջ և խորհուրդ է տվել չխառնել ռազմական ռազմավարությունը քաղաքականության հետ, հատկապես նոյեմբերի նախագահական ընտրությունների ընթատեքստում:
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ զինծառայողների հայրենիք վերադառնալու հայտարարությունը Դոնալդ Թրամփի նախընտրական ռազմավարության մասն է, որ այս պահին, հարցումների համաձայն, զիջում է իր մրցակից Ջո Բայդենին:
RFI


Հ.Գ. Հարց է, թե ո՞վ է լրացնելու վակուումը Իրաքում՝ Մերձավոր Արևելքում ակտիվացող Ֆրանսիա՞ն, ամբողջ տարածաշրջանում քրդերի դեմ՝ իբրև ահաբեկիչների, կռվող Թուրքիան, թե՞ Իրանը, որ փորձում է իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում: Եվ հարց է նաև, թե նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Դոնալդ Թրամփը չի՞ վերադարձնի ԱՄՆ զինվորականներին Մերձավոր Արևելք՝ Սիրիա, Իրաք, Լիբիա՝ հասկանալով, որ առանց զինվորականների՝ դիվանագետների հնարավորությունները կրճատվում են, ու ԱՄՆ-ի ազդեցությունը նվազում է մի տարածաշրջանում, որտեղ իր դաշնակից Իսրայելն է: Ու՝ ամենագլխավորը՝ էներգակիրների մեծ պաշարները և էներգաճանապարհների համար պայքարը Թուրքիայի դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ