Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 54473

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 54473
08.10.2020 | 12:55

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 718-ով՝ հասնելով 54473-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 202-ով և հասել 45312-ի, իրականացվել է 3656 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 316479-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 62 (տղամարդ), 86 (տղամարդ), 67 (կին), 88 (կին), 58 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (կին), 71 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1306-ի: Բուժվում է 7855 մարդ:

Դիտվել է՝ 4781

Մեկնաբանություններ