«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 126224

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 126224
22.11.2020 | 16:20

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1385-ով՝ հասնելով 126224-ի, գրանցվել է մահվան 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Բուժվածների թիվն ավելացել է 1261-ով և հասել 9490-ի, իրականացվել է 3436 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 487088-ի:


Մահների ընդհանուր թիվը՝ 2453: Բուժվում է 29681 մարդ:

Դիտվել է՝ 2748

Մեկնաբանություններ