Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանի Սահմանադրությունը լիարժեք համահունչ է ցանկացած երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու տեսլականին

Հայաստանի Սահմանադրությունը լիարժեք համահունչ է ցանկացած երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու տեսլականին
20.03.2025 | 15:58

Պատերազմը ի սկզբանե հնարավոր չէ լեգիտիմ դարձնել, դրա համար որևէ մեկին մեղադրելը ոչ թե պարզապես անհեթեթ է, այլ խիստ վտանգավոր: Մասնավորապես, երբ Սահմանադրություն ընդունելը դիտարկվում է իբրև, այսպես կոչված, խաղաղության նախապայման կամ երաշխիք, ապա ողջամտորեն ճանապարհ ենք հարթում այն կեղծ եզրահանգման համար, թե իբր հայ ժողովուրդը դեմ է խաղաղությանը:

Եվ խնդիրը բնավ Սահմանադրության բովանդակությունը չէ, եթե անգամ պատկերացնենք, որ հանրաքվեի է դրվելու ամբողջովին ազգային արժեհամակարգին նվիրված նախագիծ, միևնույն է, քաղաքականության նկատմամբ այս համատարած հուսալքության պայմաններում հանրաքվե չի կայանա: Պարզապես, բացառվում է ընտրական ձայն ունեցող քաղաքացիների առնվազն 50 տոկոսի մասնակցություն, եթե անգամ մարդկանց գայթակղելու համար կիրառվի միաժամանակ այլ գրավիչ հարցեր հանրաքվեի դնելու քաղտեխնոլոգիա: Նույնիսկ մի հրաշքով դա ստացվելու դեպքում, մեծ հարցականի տակ է դրվում մասնակիցների կեսից ավելիի կողմ քվեարկելը:

Հ.Գ. Հայաստանի Սահմանադրությունը, դրա որևէ բաղադրիչ չի բովանդակում այս կամ այն երկրի նկատմամբ տարածքային ակնկալիքներ, ուստի այն լիարժեք համահունչ է ցանկացած երկրի հետ փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ կառուցելու տեսլականին:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6509

Մեկնաբանություններ