ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ալիևը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը

Ալիևը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը
29.08.2025 | 18:09

Բաքվի բռնապետը բավականին անկեղծ է եղել Al Arabiya-ին տված հարցազրույցում։

Բացի այն, որ ԽՍՀՄ-ին անվանում է օկուպանտ, բացի այն, որ բազմաթիվ տողատակերով ՌԴ-ին է մեղադրում աշխարհում տարատեսակ հակամարտություններ հրահրելու համար, նա նաև փորձում է իր վախերը թաքցնել՝ կապված տարածաշրջանում տեղի ունեցողի հետ։

Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանին սպառնում է, որ եթե 2026-ին, ընտրություններից հետո, Հայաստանի ապագա կառավարությունը կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը։ Հաջորդ պահին էլ վրա է բերում, որ դա փաստաթուղթ չէ երկրի ղեկավարների միջև ստորագրված, այլ փաստաթուղթ է երկու պետությունների միջև ստորագրված։

Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթն իսկապես երկու երկրների ղեկավարների միջև ստորագրված փաստաթուղթ է, իսկ եթե պետությունների միջև ստորագրվեր, այն մի շարք ընթացակարգեր պետք է անցներ (ԱԺ-ում քննարկում, Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության համապատասխանելիության մասին հավաստում և այլն) ու նոր հասներ ստորագրման արարողությանը։

Ալիևը իր վախերով փորձում է նաև մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, ստեղծելով կեղծ նարատիվներ, որ ՀՀ-ն չի ապահովում առողջ միջավայր հետագա երկխոսության համար։ Ի դեպ, մեր հասարակությանը հիվանդ անվանելով, ևս փորձում է պաշտպանվել և իր երկրում, իր իսկ հովանավորչությամբ հայատյացության քարոզն արդարացնել։

Վերջին մեկ ամսում Բաքվի բռնապետը կատարում է սխալներ, որից մենք անպայման պետք է օգտվենք։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4119

Մեկնաբանություններ