Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Գորիսում շահագործման է հանձնվել ձեռագործ, 160 մետր երկարությամբ ճոպանե կամուրջը

Գորիսում շահագործման է հանձնվել ձեռագործ, 160 մետր երկարությամբ ճոպանե կամուրջը
10.06.2012 | 03:17

Գորիսում` Հին Խնձորեսկում, շահագործման է հանձնվել ճոպանե կամուրջը, որն իրար է կապում Հին Խնձորեսկի երկու «ափերը»: Կամուրջը, որի կառուցման համար անհրաժեշտ է եղել մեկ տարի, պատրաստել են տեղացի մասնագետները` ձեռքի աշխատանքի միջոցով. տեխնիկական միջոցներ չեն օգտագործվել: Շինարարության համար անհրաժեշտ է եղել ավելի քան 15 տ մետաղյա կառուցվածքներ, այդ թվում` 2200 մ տարբեր տրամաչափերի պողպատե ճոպաններ: Գորիսի համայնքների միության նախագահ Գրիշա Հարությունյանը տեղեկացրել է, որ կամրջի շինարարութան ընթացքում բնությանը ոչ մի վնաս չի հասցվել: Նրա խոսքով` Ճոպանե կամուրջ կառուցված է նաև Իսրայելում, որի բարձրությունը անհամեմատ փոքր է Խնձորեսկի կամրջի բարձրությունից: Պարզվում է, այս տարածքում հնում եղել է նաև ժայռե բնական կամուրջ, որը ժամանակի ընթացքում փլվել է: Նորակառույց, ճոճվող, հետիոտն կամուրջն ունի 160 մետր երկարություն և 1,5 մ լայնություն: Ձորի ամենախոր տեղում բարձրությունը կազմում է 63 մ, ճոճքը կամ ճոճումը` 1մ, ալիքավորումը` 0,5 մ, քաշը` շուրջ 20 տոննա է: Շինարարության նախաձեռնողն ու հովանավորը գործարար, ծնունդով խնձորեսկցի Ժորա Ալեքսանյանն է: Ճոպանե կամուրջն առայժմ անանուն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ