ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Հենրիխ Մխիթարյանը խառնում է Մոուրինյոյի խաղաքարտերը

Հենրիխ Մխիթարյանը խառնում է Մոուրինյոյի խաղաքարտերը
26.12.2017 | 00:26

Հայաստանի հավաքականի և «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընտրություն է կատարել ապագա ակումբի հարցում` հայտնում է գերմանացի ֆուտբոլային փորձագետ Լի Պրայսը: Նա դեռևս ամռան սկզբին էր հայտարարել, որ «Շալկե 04»-ի ֆուտբոլիստ Կոլաշինաչը կտեղափոխվի «Արսենալ», իսկ «Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի հաջորդ ակումբը կլինի «Լիվերպուլը»: Փորձագետը խոսել է Մխիթարյանի ապագայի մասին.
«Մխիթարյանին ասել են, որ պետք է հեռանա «Մանչեստր Յունայթեդից»: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանի ծառայություններն արդեն առաջարկել են իր նախկին ակումբին՝ «Բորուսիա Դորտմունդին»: Այժմ պատրաստվում են ֆուտբոլիստի փաստաթղթերը, որ կիսապաշտպանը վարձավճարով վերադառնա Դորտմունդ: Ամռանը «Բորուսիան» կկարողանա գնել նրա ամբողջ տրանսֆերը 30 մլն եվրոյով: Սակայն կա մեկ մեծ խնդիր: Մխիթարյանն ամբողջովին խառնել է Մոուրինյոյի խաղաքարտերը՝ ցանկանալով մնալ Անգլիայում: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Արսենալը»: Հայ ֆուտբոլիստը լրջորեն մտածում է Լոնդոն տեղափոխվելու մասին: Գերմանիա վերադառնալը նրա ծրագրերի մեջ չի մտնում: Ֆուտբոլիստն ամեն ինչ անելու է Լոնդոնում հայտնվելու համար՝ բացառելով «Բորուսիա» տեղափոխությունը:


ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է Օզիլի ծառայություններով, և Մխիթարյանը կարող է գերմանացու տրանսֆերի մի մասը կազմել: Չնայած դրան, պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր կիսապաշտպանին վաճառել ոչ անգլիական ակումբի»,- Լի Պրայսի խոսքերը մեջբերում է «Express» պարբերականը:

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ