Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Սպանվել է օլիմպիական մեդալակիր ղազախ գեղասահորդը

Սպանվել է օլիմպիական մեդալակիր ղազախ գեղասահորդը
20.07.2018 | 01:55

Դանակահարվել է ղազախստանցի հայտնի գեղասահորդ Դենիս Տենը: Նրա վրա հարձակվողները փորձել են գողանալ մարզիկին պատկանող մեքենայի հայելին, և դանակով հարվածներ են հասցրել նրան: Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Տենը 3 լիտր արյուն է կորցրել և նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ձերբակալությունների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:


25-ամյա Դենիս Տենը Ղազախստանի գեղասահքի հնգակի չեմպիոն է: Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերից նա վերադարձել է բրոնզե մեդալով:

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ