Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սա ա­ղետ է, ոչ թե վա­րակ

Սա ա­ղետ է, ոչ թե վա­րակ
24.03.2020 | 01:38

Ի­տա­լա­կան «Բրե­շիա­յի» նա­խա­գահ Մա­սի­մո Չե­լի­նոն խո­սել է կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով երկ­րում տի­րող քաո­սի մա­սին. «Ես մտա­ծում եմ հա­ջորդ մր­ցաշր­ջա­նի մա­սին: «Լա­ցիո­յի» նա­խա­գա­հը մտա­ծում է սկու­դե­տո­յի մա­սին. թող վերց­նի նա այդ սկու­դե­տոն: Կյան­քում կան ա­վե­լի կարևոր բա­ներ: Պետք է մտա­ծել ոչ թե ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լու, այլ ապ­րե­լու մա­սին: Ֆուտ­բո­լի մա­սին պետք է մտա­ծենք մյուս մր­ցաշր­ջա­նում. սա ա­ղետ է, գրո՛­ղը տա­նի… Մտա­ծեք մյուս մր­ցաշր­ջա­նի մա­սին: Կա՞ ինչ-որ մե­կը, որ չի հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում երկ­րում: Սա ա­ղետ է, ոչ թե վա­րակ: Ես հրաշք­նե­րի վա­ղուց չեմ հա­վա­տում»:

Ի­տա­լիա­յում կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով մա­հա­ցել է ա­վե­լի քան 5 հա­զար մարդ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 5484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ