Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է «Ռոմա»-ի հետ պայմանագիրը

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է «Ռոմա»-ի հետ պայմանագիրը
01.07.2020 | 21:42

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմնա «Ռոմա»-ում մինչև ընթացիկ մրցաշարի ավարտը, իտալական ակումբը հայտարարել է, թե պայմանավորվել են «Արսենալ»-ի հետ երկարաձգել նրա վարձակալության պայմանագիրը։

«Կա նաև նախնական համաձայնություն հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ», - հայտարարել է «Ռոմա»-ն։ «Երջանիկ եմ, որ մնում եմ, - ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը: -Դեռ բաներ կան, որոնց այստեղ չեմ հասել, և ակնկալում եմ, որ այս մրցաշրջանը կավարտենք բարձր արդյունքներով»։
«Ռոմա»-ի պաշտոնական կայքին հարցազրույցում նա պնդել է. «Առաջնության վերսկսումից հետո այդքան էլ լավ հանդես չեկանք, բայց չենք հանձնվում, դեռ 10 հանդիպում ունենք, և հնարավորինը կանենք, որ շատ միավորներ վաստակենք»:

Դիտվել է՝ 3073

Մեկնաբանություններ