Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ամեն ինչ խառնել են իրար էս կեղծ իրավապաշտները

Ամեն ինչ խառնել են իրար էս կեղծ իրավապաշտները
02.08.2024 | 20:00

Փարիզի Օլիմպիական խաղերում իտալուհի Անջելա Կարինին մենամարտի սկզբից 46 վայրկյան հետո հրաժարվել է շարունակել մենամարտը ալժիրցի տրանսգենդեր Իման Խելիֆի հետ և դիսկվալիֆիկացիայի է ենթարկվել, քանի որ վախեցել է սեփական առողջության անդառնալի կորստի համար։

Այսպիսով ստացվում է, որ անհաջող կարիերա ունեցող ցանկացած որձ սպորտսմեն կարող է էգ ձևանալ ու մտնել կանանց սպորտ, ակնհայտ ֆիզիկական առավելությամբ, ու հաջողությունների հասնել։

Զավեշտալին այն է, որ Օլիմպիական կոմիտեի միակ արդարացումն այն է, որ սպորտսմեններին նրանք զատում են ըստ անձնագրերի։ Այսինքն, եթե անձնագրում նշված է, որ ինչ-որ մեկը կին է, ապա նա կին է ըստ ՄՕԿ-ի։

Ու էստեղ 2 հարց է առաջանում ինձ մոտ.

1. Ի՞նչ են մտածում սրա մասին գենդերային հավասարության համար պայքարող ակտիվիստները։ Դե, որ պետք է լինի գենդերային հավասարություն ու համահարթեցում, ապա էլ ի՞նչ կանանց կամ տղամարդկանց սպորտ։ Թող բոլորը բոլորի հետ պայքարեն։

2. Ի՞նչ են մտածում սրա մասին կանանց իրավունքների համար պայքարողները։ Ծնունդով տղամարդը, ով իրեն կին է երևակայել ու փոխակերպվել, ով կնոջ անձնագիր ունի արդեն, ով ակնհայտ ֆիզիկական առավելություն ունի իր կին մրցակցի նկատմամբ՝ պայմանավորված իր ծնունդով սեռով, մտնում է ռինգ ու ծեծի ենթարկում կնոջը։

Կարճ ասած՝ էնքան են ամեն ինչ խառնել իրար էս կեղծ իրավապաշտները, որ սեփական կղանքի մեջ խեղդվելու են։

Հ.Գ. Օլիմպիական խաղերին բացարձակ չեմ հետևում, քանի որ սպորտն ինձ համար էլ առաջվանը չէ։ Բացարձակ անհետաքրքիր մի ֆարս է դարձել։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 6440

Մեկնաբանություններ