Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ամեն բան տվել, հանգիստ ապրում են, կորցնելու վախ չկա

Ամեն բան տվել, հանգիստ ապրում են, կորցնելու վախ չկա
21.08.2024 | 06:55

Մի լեգենդ կա Լենկ Թեմուրի մասին. ասում են՝ մի անգամ Լենկ Թեմուրը պաշարեց մի քաղաք և ուղարկեց պատվիրակներին՝ ժողովրդից ոսկի հավաքելու։ Մարդիկ վճարեցին հարկը, և պատվիրակները վերադարձան ոսկու պարկով:

Երկրորդ անգամ Լենկ Թեմուրը պատվիրակներ ուղարկեց ոսկու հետևից, բայց նրանք վերադարձան դատարկաձեռն՝ ասելով.

- Մարդիկ լաց են լինում, ասում են, որ այլևս ոչինչ չունեն:

- Եթե լաց են լինում, ուրեմն ինչ-որ բան դեռ մնացել է,- պատասխանեց Լենկ Թեմուրը և կրկին ուղարկեց պատվիրակներին:

Եվ իսկապես, պատվիրակները վերադարձան ոսկով, և Լենկ Թեմուրը հարցրեց նրանց.

- Ինչպե՞ս էր տրամադրությունը քաղաքում:

- Մարդիկ ծիծաղում են, պարում, զվարճանում,-պատասխանեցին պատվիրակները:

Այդժամ Լենկ Թեմուրն ասաց.

- Դե, եթե ծիծաղում են, զվարճանում, ուրեմն իսկապես այլևս ոչինչ չի մնացել…

Տարատեսակ ֆեստիվառների, կերուխումի փառատոների ու տարատեսակ զվարճանքների մասնակիցների ու սատարողների համար վաղուց էլ կորցնելու բան չկա: Ամեն բան տվել, հանգիստ ապրում են: Կորցնելու վախ չկա:

Ցավը դեռ մինչ օրս մղկտացողներինն ու կորստի համար վախեցողներինն է, ովքեր հայրենիքի, պատմական արդարությունը կորցնելու վախ ունեն: Դրա համար էլ Լենկ Թեմուրը դեռ ուզում ու ուզում է:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3843

Մեկնաբանություններ