Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Կիրանցից հանձնված տարածքներում ադրբեջանցիները դպրոցականներին էքսկուրսիա՞ են տարել

Կիրանցից հանձնված տարածքներում ադրբեջանցիները դպրոցականներին էքսկուրսիա՞ են տարել
23.10.2024 | 15:30

Սահմանազատման անվան տակ Կիրանցից Ադրբեջանին հանձնված տարածքներում ադրբեջանցիները ակտիվություն են դրսևորում։ Կիրանցի բնակիչները հայտնեցին, որ այդ տարածքներում աշխատող ադրբեջանցի զինվորականները, հավանաբար, ականներ են որոնում։ Ադրբեջանցիները Մազամ գյուղից մինչև Ջողազի լճի թերակղզի (հանձնվել է Ադրբեջանին) հատվածում կամուրջ են կառուցել: Ջողազի լճի ձախ ափին գտնվող Մազամլի գյուղի տները նախկինում մեր հենակետերից լավ տեսանելի, դիտարկվող էին, հիմա Կիրանցի տները կարող են հարմար թիրախներ լինել ադրբեջանական հենակետերից։ Ադրբեջանցիները հավաքվում են Ադրբեջանին հանձնված, Կիրանց գյուղի՝ միջպետական ավտոճանապարհի կամրջի վրա, նրանք դպրոցական երեխաներ են բերել Ադրբեջանին հանձնված տարածքներ, նրանց համար էքսկուրսիա՞ են կազմակերպել սահմանագոտում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3264

Մեկնաբանություններ