Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հարյուրավոր ընտանիքներ զրկվել են ընտանեկան նպաստից

Հարյուրավոր ընտանիքներ զրկվել են ընտանեկան նպաստից
29.04.2025 | 18:28

Տավուշի մարզում, ինչպես ողջ Հայաստանում, բազում ընտանիքներ ընտանեկան նպաստից զրկվել են։ Սոցիալապես անապահով հարյուրավոր ընտանիքներ նամակներ են ստացել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից, որ իրենց ընտանիքի կարիքավորության միավորը ցածր է սահմանային 28․00 միավորից, ուստի զրկվել են ընտանեկան նպաստից։ Իսկ այդ ընտանիքների կարիքավորության միավորը իջել է, որովհետև կառավարությունը որոշել 2024թ․ հուլիսի 1-ից հետո միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում վերափաստագրված, այժմ էլ փաստագրվող, իր կազմում կենսաթոշակառու կամ կենսաթոշակառուներ ունեցող նպաստառու ընտանիքների կարիքավորության միավորը հաշվարկելիս հաշվի առնել, որ 2023թ․ հուլիսի 1-ին կենսաթոշակների չափերն ավելացել են։ 2023-ին կենսաթոշակները մի քանի հազար դրամով բարձրացել են, այդ պատճառով կենսաթոշակառու ունեցող ընտանիքները 2024 և 2025թվակականներին զրկվել ու զրկվում են ընտանեկան նպաստից։ Եվ դա անում է ՔՊ-ական իշխանությունը, որը բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ է բաժանում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ