Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

Իրականության զգացողության ու սթափության բացարձակ կորուստ է խունտայի անդամների մոտ

Իրականության զգացողության ու սթափության բացարձակ կորուստ է խունտայի անդամների մոտ
27.06.2025 | 14:31

Բանտերը լցվում են քաղբանտարկյալներով, որտեղ արդեն կարելի է հանդիպել միլիարդատերերի, եպիսկոպոսների քահանաների, սպաների, գործազուրկների։ Ըստ ժանրի, շուտով նրանց շարքերը կհամալրեն լրագրողները, քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները։ Բանտային եղբայրություն է ձևավորվում։

Ինքնուս հեղափոխականներից ինքնուս խունտան պրոֆեսիոնալ ու մոտիվացված հեղափոխականներ է կերտում՝ նրանց թրծելով խուցերի քաղաքական դպրոցում։

Փոքր երկրում այդքան մեծ քանակությամբ պրոֆեսիոնալ հեղափոխականներ կրթելով՝ մարմնի ո՞ր հատվածով են մտածում, որ այդպիսի հուժկու ու հայհոյախառն ելույթներ են ունենում։

Որ հատվածով որ մտածում են, այդ հատվածն էլ երևի առաջինը տուժի։

Իրականության զգացողության ու սթափության բացարձակ կորուստ է խունտայի անդամների մոտ։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ