«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Չապրողից մեռնելու դասեր եք առնու՞մ

Չապրողից մեռնելու դասեր եք առնու՞մ
02.08.2025 | 11:45

Թե ոնց եմ զզվում այն կիսատ, միայն տառակեր, գաղափարագար մտաոռականներից, որոնք Բանի էությունը չեն հասկանում, բայց հրապարակ են նետվել ու ապուշություններ են տարփողում։

Վերցնենք, օրինակ, մերօրյա եվրոպական արժեքները։ Եվրոպայում այսօր մեռնող հասարակություններ են։ Աչքները գցել են, շատ կներեք, աֆրիկացիների ու ասիացիների էն բաներին։ Նրանք են այնտեղ թե աշխատողները, թե հարկ վճարողները, թե երեխաներ ծնողները։

Հիմա մեր անասունները, էլի թող ինձ շատ ներեն, այս մեռնող եվրոպաների արժեքները, մասնավորապես գրական ցնդաբանությունները, փիլիսոփայական ու գրականագիտական տեսությունները սերտած, մեր մատաղ սերնդին են այդպես դաստիարակում։

Լա՛վ, չապրողից, մեռնողից մեռնելու դասեր եք առնու՞մ:

Ախր այսօրվա Եվրոպան ոչ Շեքսպիրի ժամանակի Եվրոպան է, ոչ Դյումայի ժամանակինն է, ոչ էլ, թեկուզ, Արագոնի կամ Կաֆկայի։

20 -րդ դարի երկրորդ կեսից հետո Եվրոպան սկսեց մեռնել, ուստի 20- րդ դարի երկրորդ կեսից հետո ոչ մի արժեք չի կարելի ներմուծել։

Մահ չի կարելի ներմուծել։

ՈՒ դուք էլ, մեր երկիրը չի աճում ու մեռնում է, իրար կոչումներ եք բաժանում։

ՈՒ՞մ ոտքերին են ձեր տիտղոսները, եթե ժողովրդին չեք ապրեցնում։

Մանրամասնեմ` չեք հասկանում, գիտեմ։

Եթե փիլիսոփայությունը, գրականագիտությունն ու հատկապես գրականությունը հասարակությանը չեն ապրեցնում, չեն ոգևորում, որ պայքարի իր շարունակելիության համար, ապա դրանք ընդամենը արտաթորանքներ են։

ՈՒ ձեր կոչումները, տիտղոսները զուգարանային պիտակներ են։

Սոսկ։

Հասկացա՞ք, թե՞ էլ գրեմ ` զուգարաններում ու՞մ են հիշատակում։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ