Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
26.07.2011 | 00:00

... թե սկսվել է մեծամասնական ընտրատարածքների մասով իշխանությունից «դաբրոների» ստացման գործընթացը: Կոալիցիոն կուսակցությունները, հասկանալի պատճառով, փորձում են այնպես անել, որ միմյանց դեմ թեկնածություններ չդնեն։
Պարզվում է, որքան շատ է խոսվում ինտելեկտուալ, որակյալ պառլամենտի մասին, այնքան շատ են «դաբրո» ստանում նրանք, ովքեր հեչ էլ այդպիսին չեն: Զորօրինակ, Արմավիրի մարզի 021 ընտրատարածքում իր թեկնածությունն է դնելու ոչ անհայտ Նավոն` Նահապետ Գևորգյանը (հիմա նա 062-ում է): Պատճառն էլ անչափ տրիվիալ է. իշխանությունները նրան ասել են` դիր, որովհետև այդ տարածքից մեծամասնականով այսօր պատգամավոր է ԲՀԿ-ամետ Ռուստամ Գասպարյանը:
Ըստ լավատեղյակների, ԲՀԿ-ն ջարդելու այս մարտավարությունը կիրառվելու է մեծամասնական գրեթե բոլոր ընտրատարածքներում: ԲՀԿ մեծամասնականների դեմ հիմնականում պայքարելու են ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչները, որոնք ժողովրդականություն և հաղթելու մեծ շանս ունեն` իշխանություններին պարգևելով «два в одном» կոնֆիգուրացիա: Մի կողմից` անզիջում պայքար մշտապես լավ բարեկամներ, գրեթե «սարատնիկներ» ՀԱԿ-ԲՀԿ-ի միջև, մյուս կողմից` երկուսի էլ թուլացում, երրորդ կողմից` արդար-ազատ ընտրությունների ընտիր բեմականացում:

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ