Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Ասում են...

Ասում են...
08.07.2011 | 00:00

...թե ընդդիմություն-կոալիցիա երկխոսությունն ընթանալու է ոչ միայն պատվիրակությունների ձևաչափով, այլև օրակարգային որոշ խնդիրներ են արդեն իսկ որոշված` արդար-ազատ ընտրությունների, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների կտրվածքով:
Տեղեկություն կար, որ թե՛ ԿԸՀ-ում, թե՛ ԸԸՀ-ներում ՀԱԿ-ը կունենա մեկական անդամ` օմբուդսմենի կամ փաստաբանների պալատի «կողմից»: Բայց ոնց երևում է` վերջնական համաձայնություն այդ առնչությամբ չի կայացել:
Սա է, թերևս, պատճառը, որ ընդդիմադիրները պահանջում են ընտրական օրենսգրքի ևս մեկ վերանայում, ինչը կոալիցիան իսպառ մերժում է: Չնայած չի բացառվում, որ քաղաքական որոշակի զարգացումներ հանգեցնեն նման վերանայման:

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ