-
08.12.2012|
14:17
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է հատկացնել 60,5 միլիարդ դոլար՝ փոթորկի հետևանքները վերացնելուն օգնող հիմնադրամներին։ Նշված գումարն ավելի քիչ է, քան նախատեսել էին աղետից տուժած նահանգների ղեկավարները։
-
08.12.2012|
14:16
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունից 5 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել երեկ Սոմալիից տեղափոխված մարդկանցով բնակեցված թաղամասում։
-
07.12.2012|
23:56
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ավարտական օրը հաղթական եղավ Հայաստանի ընտրանուց եզրափակիչ դուրս եկած միակ ներկայացուցչի՝ Նիկոլ Հարությունովի համար, ով 81 կիլոգրամ քաշային կարգում հռչակվեց ուժեղագույն:
-
07.12.2012|
23:53
Իսրայելական Էլիաթ քաղաքում ընթացող ծանրամարտից Եվրոպայի քսան եւ քսաներեք տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանից մրցահարթակ է դուրս եկել քսաներեքամյա Տիգրան Կարապետյանը: Նա ներկայացրել է 85 կիլոգրամ քաշային կարգը:
-
07.12.2012|
18:53
«Ինձ համար Գագիկ Ծառուկյանը կերպավորում է օլիգարխ հասկացողությունը: Բետոնաշաղախողի հոգեկերտվածքով օլիգարխները, չեմ կարծում, որ կարող են որպես հավաքական թեկնածու հանդես գալ»:
-
07.12.2012|
17:01
«Շուրջ 24 տարի է անցել Սպիտակի երկրաշարժից, բայց առայսօր գրեթե ոչինչ չի փոխվել այնտեղ: Գյումրին ոչ միայն աղետի պատճառով է ավերվել, այլև այն վերաբերմունքի, որը երկրաշարժից մինչ օրս կա քաղաքի և բնակիչների հանդեպ: Գյումրեցիների նկատմամբ իշխանավորների կողմից նման ստորացուցիչ վերաբերմունքը անչափ վիրավորական է»,-այսպիսի տխուր նախաբանով սկսեց իր ասուլիսը «Շիրակ» ՀԿ-ի նախագահ Վահան ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:
-
07.12.2012|
15:26
ԲՀԿ-ն այսօր խորհրդարանական ճեպազրույցներին չի մասնակցել: Պատկերացնում եք, չէ՞, եթե բրյուսելյան այցը տապալված չլիներ, ինչ բենեֆիս կունենայինք:
-
07.12.2012|
13:01
Գանայում անցկացվում են նախագահի և խորհրդարանի ընտրություններ։ Դիտորդները նշում են, որ նախագահի պաշտոնի գլխավոր մրցակիցներն են գործող նախագահ Ջոն Դրամանի Մահաման և նախկին նախագահի որդի Նանա Ակուֆո Ադոն։
-
07.12.2012|
12:59
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին իր հատուկ հեռուստաուղերձում կոչ է արել ընդդիմությանը շաբաթ օրը սկսել բանակցություններ և լիցքաթափել երկրում քաղաքական լարվածությունը։
-
07.12.2012|
12:57
Այսօր հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակում Գերմանիայում Մայնցի Գուտենբերգի թանգարանում կբացվի «Պատկերագեղ գրչարվեստի թովչանքը. հայ գրատպության 500-ամյակը» խորագրով ցուցահանդեսը: