Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 
  •  Ավտոմեքենան շրջվել է ձորը

    Ավտոմեքենան շրջվել է ձորը

    01.06.2012| 00:11
    Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ հունիսի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը, ինչի պատճառով ուղևորուհին՝ 1972 թ. ծնված Զինե Խուդոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
  • Երևանի կենդանաբանական այգու մուտքը  Հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու

    Երևանի կենդանաբանական այգու մուտքը Հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու

    31.05.2012| 15:27
    Երեխաների պաշտպանության միջազգային օրն այս տարի Երևանում նշվելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում` բազմաթիվ տոնական միջոցառումներով` տոնախմբություններ, կավճանկար-մրցույթներ, համերգային ծրագրեր, հյուրասիրություն:
  • Ասում են...

    Ասում են...

    31.05.2012| 15:02
    ...թե ԲՀԿ-ի մի շարք գործիչներ սպասում են` արդյո՞ք իրենց կազդանշվի` դուրս գալ ԲՀԿ-ից` պահել իրենց պորտֆելները և կամ մտնել ՀՀԿ, ինչպես եղավ «Օրինաց երկրի» դեպքում: Մեր ունեցած տեղեկություններով` Սերժ Սարգսյանն այս տեխնոլոգիան չի ցանկանում կիրառել։ Փորձագետները կարծում են, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը:
  • Չէ՛, հա՜

    Չէ՛, հա՜

    31.05.2012| 14:46
    Ակնհայտ էր, որ, մասնավորապես, ՀՀԿ-ի մեծամասնական պատգամավորներին ցուցված էր` «չուտել լրագրողի միս, խմել այծի կաթ», մի խոսքով` հարցազրույց չտալ: Նրանց հետևից ուշի ուշով պտտվում էին նրանց օգնականները, որ վերջիններս հանկարծ «պրոպուսկատներ» չանեն:
  • Մեկ անուն` նախարարական  երկու պորտֆելի շուրջ

    Մեկ անուն` նախարարական երկու պորտֆելի շուրջ

    31.05.2012| 14:44
    Պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերն աստիճանաբար իրենց տեղը զիջում են նշանակումների մասին խոսակցություններին։ Հավաստի աղբյուրի փոխանցմամբ` ակտիվորեն քննարկվում է Վիկտոր Դալլաքյանին գործադիր մարմին «գործուղելու» հարցը։
  • Ո՞վ է նա

    Ո՞վ է նա

    31.05.2012| 14:41
    Երեկվա ԱԺ անդրանիկ նիստը վարում էր ամենաանդրանիկ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, որը բոլոր պատգամավորների անունները պարզապես կարդում էր, իսկ երբ հասավ Արա Բաբլոյանին, ասաց` պրոֆեսոր Արա Բաբլոյան:
  • Հրաժարականը կա, բայց…

    Հրաժարականը կա, բայց…

    31.05.2012| 14:13
    «Հաշվի առնելով, որ 2012-ի մայիսի 31-ին գումարվել է ՀՀ նորընտիր ԱԺ առաջին նիստը, ես ՀՀ նախագահին ներկայացրել եմ կառավարության հրաժարականը։ Միևնույն ժամանակ, մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք կատարել մեր առջև դրված պարտավորությունները, մինչև նոր կառավարության ձևավորումը»
  • Արթուր Գրիգորյանը ԲՀԿ-ն չի լքի

    Արթուր Գրիգորյանը ԲՀԿ-ն չի լքի

    31.05.2012| 14:11
    Քանի որ արդեն ավանդույթ է դարձել Հայաստանում կուսակցությունից կուսակցություն փոխադրվելը, երբ փոխվում է կուսակցության դիրքորոշումը, իշխանությունից զրկվողները ձգտում են իշխանության հովանու տակ մտնել։ Այս տեսանկյունից հետաքրքիր է` երբ ԲՀԿ-ն այլևս կոալիցիայի մեջ չէ և իշխանության մաս չի կազմում, արդյոք կուսակցությունից դուրս կգա՞ն նախարարներ կամ գործարարներ։ Մեր այս հարցն անսպասելի էր ու մի քիչ էլ անհասկանալի աշխատանքի և սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համար։
  • «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը տոնում է  Երեխաների պաշտպանության միջազգային օրը

    «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը տոնում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

    31.05.2012| 13:57
    Հունիսի 1-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին` միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների` Հայաստանի բոլոր անկյուններից, ինչպես նաև կարիքավոր երեխաների և մանկատան սաների:
  • Պայթյուններ Բաղդադում

    Պայթյուններ Բաղդադում

    31.05.2012| 05:59
    Բաղդադում այսօր պայթյուններ են որոտացել, ինչի պատճառով ավելի քան 16 մարդ զոհվել է, 56-ը` վիրավորվել: Պայթյունները տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաքի 5 շրջանում: Վերջին ամսում իր մասշտաբներով սա ամենամեծ ահաբեկչությունն է Բաղդադում: