«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ասում են...

Ասում են...
01.05.2012 | 00:00

...թե նախընտրական այս վերջին շաբաթվա ընթացքում հետաքրքիր զարգացումներ կլինեն, խիստ կորոշակիացվեն բոլոր «կամ-կամ»-ները, մասնավորապես իշխանական էլիտայում, կոալիցիոն կուսակցությունների միջև, որպեսզի հասկացվի` ով ուր է գնում ընտրություններից հետո: Միջանկյալ վիճակ չի լինելու ոչ մեկի համար. սևեռման կենտրոնում են հետընտրական զարգացումները և խաղեր տալ ոչ մեկին չի թույլատրվելու, հստակ պահանջվելու է ասել` ընդդիմությո՞ւն ես, թե՞ ինչ ես, ինչ-որ մեկին քո ուսերին գաղտնաբար բերո՞ւմ ես, թե՞ ոչ:

Փորձագետները կարծում են, որ միջկոալիցիոն դրվելիք «կամ-կամ»-ի հարցը միանշանակորեն կլուծվի արդեն իսկ առկա ստատուս քվոյի օգտին, որովհետև ոչ մեկը խելքը հացի հետ չի կերել:

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ