06.03.2018|
11:56
Անցած հանգստյան օրերին ֆուտբոլային Եվրոպայի համար առաջնակարգ դիմակայությունների շքերթների մի ամբողջական շարք էր՝ ի դեմս «Բարսելոն»-«Աթլետիկո», «Մանչեստր Սիթի»-«Չելսի», «Լացիո»-«Յուվենտուս», «Լայպցիգ»-Դորտմունդի «Բորուսիա», «Նապոլի»-«Ռոմա» դիմակայությունների, ու տեսնեմ թե այդ ո՞վ է գլխից մեծ գործեր բռնողը, ո՞վ կխիզախի թեկուզ զուտ համեմատականի համար ասել, թե դրանք Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի պատասխան խաղերից առաջ ընդամենը նախավարժանքներ էին: