Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Սիվիլիթասը» կասկածվում է «փողեր լվանալու» մեջ

«Սիվիլիթասը» կասկածվում է «փողեր լվանալու» մեջ
11.06.2012 | 06:09

«Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում: Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»,- այսպիսի եզրահանգում է արել այսօր նախկին արտգործնախարար, ոչ վաղ անցյալում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրած Վարդան Օսկանյանը Report.am-ում:
Բանն այն է, որ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն Օսկանյանին հրավիրել է ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը:
«Հիմնադրման օրվանից «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Գործունեության առաջին օրերից` 2008-ից սկսած, հիմնադրամը ֆինանսավորել և նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդերլանդների և Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ-դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ինչպես նաև այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ և անհատներ:
Այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները»,-տարակուսում է Վարդան Օսկանյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ