ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

«Մենք կեղտոտում ենք մեր երկիրը, մոռանալով, որ երկրորդ երկիր չունենք»

«Մենք կեղտոտում ենք  մեր երկիրը, մոռանալով,  որ երկրորդ երկիր չունենք»
23.05.2014 | 12:17

«Իրատես de facto»-ի հյուրն է «Վանուհի և Վահան» ընկերության նախագահ, «Առողջ ապրելակերպ» ՀԿ-ի գլխավոր փորձագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ։ Նրա հետ փորձեցինք հանրության դատին ներկայացնել առաջին հայացքից աներևույթ, սակայն չափազանց կարևոր մի խնդիր, որը խաթարում է մեր առողջ ապրելակերպը։ Այս զրույցի թեման թուղթն է, փաթեթավորումը։

-Ամիսներ առաջ այս մասին խոսել ենք, սակայն սայլը տեղից չի շարժվում, ինչ-որ անհասկանալի, տհաճ հոտ արձակող թղթով են փաթեթավորում մեր ամենօրյա սնունդը, հատկապես հացը։ Եվ հարցս` ի՞նչ է մաքուր թուղթը։
-Մաքուր թուղթ ասվածը ցելյուլոզից ստացված 100-տոկոսանոց թուղթն է, որի մեջ չկա որևէ այլ բաղադրիչ։
Առհասարակ կա երկու տեսակի սննդային թուղթ` ջրադիմացկուն և յուղադիմացկուն։ Սա ընդունված է աշխարհում, բայց ոչ Հայաստանում։ Սակայն այստեղ խնդիրը շատ ավելի լայն է և չի սահմանափակվում թղթով, անորակ թղթի առաջացրած վնասներով։ Այստեղ խնդիրը նախ բնապահպանական է, որը խնամքով շրջանցում են թե՛ պետական, թե հասարակական համապատասխան կառույցները։ Օրական Հայաստանում սպառվում է մոտ 1,5 մլն հատ հաց։ Դրանք սովորաբար դրվում են ցելոֆանի մեջ։ Հացն օգտագործելուց հետո ցելոֆանը, բնականաբար, մի կողմ է նետվում։ Դրանք ենթակա չեն վերամշակման և վերածվում են աղբի, հեղեղում են մեր բակերը, այգիներն ու փողոցները։ Դրանք, թվում է, հենց էնպես թափված են, սակայն դրանք թույն են արտադրում, քանի որ դրանց հումքն անառողջ բաղադրություն ունի։ Ընդ որում, թունավորումը տեղի է ունենում մեր աչքին անտես, շատ երկար ժամանակում, դաշտում ապականում է հողը, անցնում է բերքին, ի վերջո, հասնում մեր սեղանին։ Երբ ուժեղ քամի է քաղաքում, տեսեք, թե որքան ցելոֆանե տոպրակ է երկինք բարձրանում։ Իսկ մաքուր թուղթն օգտագործելուց հետո հաճախ այրում են, այն օրգանական նյութից վերածվում է անօրգանականի և արդեն օգտագործելի է որպես պարարտանյութ։ Այսինքն, ցիկլն ամբողջանում է, այրված թուղթը պարարտացնում է հողը, ծառ է բուսնում, դառնում է թուղթ, սննդային մաքուր թուղթն ապահովում է առողջ սնունդը, նպաստում է մեր ապրելակերպի անվտանգությանը և այլն։ Սակայն մենք ինչ ձեռնարկում ենք, կարծես ձեռնարկում ենք հենց բնության դեմ։ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան վաղուց են ձերբազատվել ցելոֆանից, մենք` ոչ։ Անկեղծ լինեմ, տեղյակ չեմ, գուցե համապատասխան օրենքներ և որոշումներ Հայաստանում էլ կան, սակայն ակնհայտ է, որ դրանք չեն գործում։
-Անվտանգ ապրելակերպը խոչընդոտվում է որոշակի ուժերի կողմից և խոչընդոտվում է ամենուր, այսինքն` մարդիկ, որոշակի խմբեր մեծ գումարներ են շահում, և նրանք, ցավոք, առայժմ լուրջ ազդեցություն ունեն մեր երկրում։
-Անկասկած առկա են ոմանց շահերը։ Եթե պետական մտածողության տեսանկյունից թուղթն է առաջնային, ապա մասնավոր շահի տեսանկյունից` ցելոֆանը, ոչ մաքուր թուղթը և այլն։ Մենք կեղտոտում ենք մեր երկիրը, ապականում ենք մեր միջավայրը, մոռանալով, որ երկրորդ երկիր չունենք, որ կարողանանք տեղափոխվել, այս մեկը վերջնականապես ապականելուց հետո։
-Շուկայում հաճախ կարելի է հանդիպել անորակ թղթի, հացը վաճառում են ինչ-որ գունաթափ տոպրակներում, որոնք տհաճ հոտ են արձակում։ Եվ ոչ միայն հացը։ Դրանք ի՞նչ թուղթ են։
-Օֆսեթային, նախատեսված թերթ տպագրելու համար։ Տպարանները թղթի մնացորդը ցածր գնով վաճառում են, հաճախ չգիտակցելով, որ վտանգում են մարդու առողջությունը։ Նույն անտեղյակությամբ էլ, կամ գուցե հատուկ մտադրությամբ, ոչ սննդային թուղթն օգտագործում են սննդի ոլորտի շատ ձեռնարկություններ։
-Ձեր ընկերությունը, որքան տեղյակ եմ, որոշակի պահանջարկ ունի մեր շուկայում։ Ի՞նչ եք ներկրում և ի՞նչ քանակությամբ։
-Ըստ էության, սննդային, մաքուր թղթի ողջ տեսականին և ցանկացած քանակությամբ։ Մենք ներկրում ենք Տրոիցկի թղթի ֆաբրիկայի արտադրանքը, որը հիմնադրվել է 1787 թվականին և իր ապրանքատեսականին է արտահանում աշխարհի 97 երկրներ, այդ թվում` Եվրոպա և Ամերիկա։
-Անորակ թուղթը որտե՞ղ է և ինչպե՞ս դրանից խուսափել։
-Ըստ էության, ամենուր է, արագ սննդի օբյեկտներից մինչև պանդոկներ։ Կարագը, կաթնաշոռը, պաղպաղակը և մյուս տեսականին հիմնականում անորակ, վտանգավոր թղթով են փաթեթավորվում։ Թունավորումն անցնում է սննդին, այնտեղ առաջանում են ծանր մետաղներ, որոնք նստվածք են թողնում սպառողի օրգանիզմում, դառնում ուռուցքային հիվանդության պատճառ։
-Առանձին ապրանքանիշերի վրա պիտանիության երկարուձիգ ժամկետ են նշում, բայց և՛ արտադրման հաջորդ օրը, և՛ ժամկետի ավարտից մեկ օր առաջ նույն կասկածելի հոտն են արձակում։
-Տեսեք, նախկինում կաթը, մածունը պահպանում էինք ոչ ավելի, քան 72 ժամ, հիմա դրանց պիտանիության ժամկետը կես կամ մեկ տարով է չափվում։ Ասացեք, խնդրեմ, ի՞նչ պիտի պարունակի վեց ամիս պահպանված կաթը, ինչպիսի՞ օգտակարություն այն պիտի ունենա, ի՞նչ ազդեցություն պիտի գործի հատկապես մատաղ սերնդի առողջության վրա։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ