Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Ոմանց ձեռնտու չէ, որ այսօր եկել է մի մարդ ու ցանկանում է համախմբել հրազդանցուն»

«Ոմանց ձեռնտու չէ, որ այսօր եկել է մի մարդ ու ցանկանում է համախմբել հրազդանցուն»
17.03.2017 | 00:38

Օրերս լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր ՀՀԿ-ի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված ՍԱՄՎԵԼ ՍԱՆԱՄՅԱՆԻՆ՝ նշելով, թե Ղազախստանում մտադիր է պանրի գործարան հիմնել։ Մեզ հետաքրքրեց՝ իրո՞ք այդպես է, և իրականում ինչպե՞ս է նա վերաբերվում իր մասին նման հրապարակումներին։

-Բնականաբար, նախընտրական քարոզչությունն այն շրջանն է, երբ կփորձեն ցեխ շպրտել, բացասական նյութեր գրել,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Սանամյանը։- Ինձ համար այս ամենը պարզ է։ Այնպես որ՝ նման ասեկոսեներին հումորով եմ վերաբերվում։ Այսօր ռեյտինգային պայքարում շատ մարդիկ կան, ում վարկանիշը շատ ավելի փոքր է, և կարող են կառչել ամեն մի ճղճիմ բանից։ Շատ լավ հասկանում ենք, որ այդ հրապարակումների հետևում կանգնած մարդիկ կան, որոնց ձեռնտու չեն իմ վարկանիշը բնակչության շրջանում, իմ աշխատանքի ոճը։ Փորձում են վարկաբեկել, բայց հաշվի չեն առնում, որ ես ունեմ անցած ուղի։ Մինչ պաշտոններ զբաղեցնելն արտադրությամբ, գործարարությամբ եմ զբաղվել։ Ի դեպ, նույն լրագրողին, ով ինձ հարցրել էր Ղազախստանում պանրի գործարանի մասին, ես պատասխանել էի՝ եթե ունեմ, նվիրում եմ իրեն, թող փնտրեն՝ էլ որտեղ ինչ ունեմ, էլի կնվիրեմ։ Թող գնան տեր կանգնեն։ Պարզապես ոմանց ձեռնտու չէ, որ այսօր եկել է մի մարդ ու ցանկանում է համախմբել հրազդանցուն, գործ անել Հրազդանի ու տարածաշրջանի համար։ Սա նրանք ծանր են ընդունում։ Այսօր շատ ավելի մեծ կարողությունների տեր մարդիկ կան, բայց նրանց մասին ոչինչ չեն գրում։ Ես թաքցնելու բան չունեմ, ինչ ունեմ, հայտարարագրում եմ։ Ես ամեն ինչի համար քրտինք եմ թափել, ի վերջո, ծնողներս 45 տարի աշխատել են բարձր աշխատավարձով։ Խորհրդային տարիներին 400-500 ռուբլի աշխատավարձ են ստացել, ես էլ կարողացել եմ ծնողներիս գումարին մի բան ավելացնել։ Շատ ուրախ կլինեմ, որ իմ տղաներն էլ իմ ունեցածի վրա ավելացնեն։
-Պարոն Սանամյան, քարոզարշավը գրեթե կիսվել է։ Ձեր տպավորությունները՝ ընտրողների հետ հանդիպումներից։
-Քարոզարշավը շատ լավ է ընթանում։ Մարդիկ շատ լավ ընդունում են, ջերմ մթնոլորտ է հանդիպումների ընթացքում։ Ի դեպ, հանրահավաքներից մեկին դասղեկս էր եկել, ելույթ ունեցավ։ Անկեղծ պետք է ասեմ՝ հուզիչ էր։ Այս դրական մթնոլորտն ինձ ուժ է տալիս, զգում ես՝ մարդիկ վստահում են, հավատում են քեզ, ու դա պարտավորեցնում է։ Ես շնորհակալ եմ նրանց այդ ջերմ ու բարեկամական շփումների համար։


Ճեպազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ