«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Պետության պարտքի բեռը կթեթևանա՞

Պետության պարտքի բեռը կթեթևանա՞
16.03.2018 | 01:09

Մեկ շաբաթ առաջ, վերջին տասը տարում առաջին անգամ, միջազգային ֆինանսական վարկանիշային կազմակերպությունը կանխատեսեց, որ Հայաստանի արտաքին պարտքը կնվազի։ Եվ այսպես, ըստ MOODY’S միջազգային ֆինանսական վարկանիշային կազմակերպության, 2018-ի տարեվերջին ՀՆԱ-պետական պարտք գործակիցը կկազմի 56,5 %, իսկ 2019-ի վերջին` 54,2 %։ Եթե նկատենք, որ այս պահին այդ գործակիցը 60 %-ին մոտ է, ապա, ռուսական ասացվածքի հանգույն, «Устами MOODY’S-а мед кушать»։


Այս կանխատեսումը փաստում է, որ, այնուամենայնիվ, տնտեսության ակտիվացում իրական հատվածում տեղի է ունեցել։ Հակառակ դեպքում դժվար է միայն վառելիքի, ԱԱՀ-ի գնի բարձրացմամբ ապահովել տնտեսական աճ, ինչը հետադարձ կապով հնարավորություն կտա նվազեցնելու պետական պարտքը։ Եթե վերը նշված կանխատեսումը իրականացվի, ապա պետական պարտքի բեռը ՀՆԱ-ում զգալիորեն կթեթևանա։ Հետաքրքրական է, որ այս կանխատեսումը Հայաստանի կառավարության կամ հայ փորձագետների տեսակետը չէ, այլ միջազգային վարկանիշային կառույցի կանխատեսումն է, որը հիմնված է Հայաստանի ներկայացրած մակրոտնտեսական հաշվարկների վրա։
«Տնտեսության զարգացման դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականության վրա, ինչը վկայում է ինստիտուցիոնալ կառույցների բարելավման, ինչպես նաև հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին»,- ասված է MOODY’S-ի եզրակացությունում։ Ի դեպ, այս կանխատեսումներն ու հիմնավորումներն անուղղակիորեն փաստում են, որ 2017-ին ՀՀ կառավարությանը հաջողվել է կանգնեցնել տնտեսության անկումը և ապահովել որոշակի աճ։ Հակառակ դեպքում անհնար կլիներ խոսել տնտեսական զարգացման դրական դինամիկայից և կանխատեսել պետական պարտքի նվազեցում։


Ինչ վերաբերում է «հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին» շեշտադրմանը, այն շատ կարևոր գործոն է հատկապես բիզնես միջավայրի համար, քանի որ առաջին հերթին սիրում է կայունություն։ Կայունություն, ինչն այնքան կարևոր է այս անկայուն աշխարհում։ Եթե նկատենք, որ այս պահին տարբեր երկրներում ներքին և արտաքին լարվածությունը մեծ է, ապա Հայաստանի կայունությունը կարող է շատ գրավիչ լինել ներդրումների համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ