Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Տե­րը մենք ենք, դուք ա­ղետ եք

Տե­րը մենք ենք, դուք ա­ղետ եք
18.09.2020 | 00:29

Ճա­նաչ­ված հրա­պա­րա­կա­գիր, տն­տե­սա­կան մշա­կու­թա­բան ԽԱ­ՉԱ­ՏՈՒՐ ԴԱ­ԴԱ­ՅԱ­ՆԻ «Ա­յո, այ­սօր տե­րը ես եմ` հաղ­թա­նա­կած հա­յը ու չեմ ու­զում, որ վա­ղը թշ­նա­մին տեր դառ­նա» հոդ­վա­ծը («Ի­րա­տես» թիվ 57 (2020 թ.) հայ­կա­կան կյան­քի հա­րյու­րա­մյա վա­ղե­մու­թյան մի դր­վագ է, ո­րը հա­մա­հունչ է մեր օ­րե­րին։ Նյու­թին անդ­րա­դառ­նում եմ մի հան­գա­ման­քով, այ­սօր, ինչ­պես 1918-ին Բաք­վում, վտանգ­ված է հայ­կա­կան ինք­նու­թյու­նը, բայց ե­թե Բաք­վում հաս­տատ­ված Հա­յոց ազ­գա­յին խոր­հուր­դը գոր­ծում էր հայ­րե­նի բնօր­րա­նից դուրս, այ­սօր, ան­կախ պե­տա­կա­նու­թյան կազ­մա­վո­րու­մից 30 տա­րի անց մենք պար­տադր­ված ենք դրոշ պար­զե­լու ա­մե­նուր և ա­մեն օր, և «ա­յո՛, այ­սօր տե­րը ես եմ` հաղ­թա­նա­կած հա­յը», կո­չը դարձ­նել մար­տա­կոչ և հռ­չա­կա­գիր։ ՈՒ­զում եմ այս ամ­փոփ անդ­րա­դարձս լրաց­նել տիար Դա­դա­յա­նի վե­րոն­շյալ նյու­թի վեր­ջա­բա­նի նշ­մամբ. «Եվ ոչ ոք ինձ չի կա­րող հա­մո­զել, թե այ­սօր­վա ադր­բե­ջան­ցին տար­բեր­վում է 1918-ի թա­թա­րից, ով կրա­կել ու կրա­կե­լու է ցան­կա­ցած հայ բա­նագ­նա­ցի վրա», և սե­փա­կան եզ­րա­հանգ­մամբ. տիկ­նայք և պա­րո­նաք այ­լա­դա­վան­ներ, տե­րը մենք ենք, դուք ա­ղետ եք այս երկ­րում դուք այ­սօր ա­ռանց հրա­զե­նի և ան­թա­քույց կրա­կում եք երկ­րի վրա, բայց ներ­կա Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ու­ժե­րը, որ հրա­պա­րա­կել են ի­րենց պա­հանջ­նե­րը հա­նուն ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման, ճեր­մակ դրո­շը պար­զած ձեր դու­ռը չեն գա­լու, քա­նի որ դուք ազ­գա­դավ և պե­տա­կա­նա­մերժ ա­ղետ եք և նախ Եր­րորդ Հան­րա­պե­տու­թյան, այ­նու­հետև ձեր փր­կու­թյու­նը ձեր հե­ռաց­ման մեջ է։

Հե­ռա­ցեք, ու­րիշ ո­չինչ։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 8083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ