Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Մարտունու ՔՊ-ական համայնքի ղեկավարը «հովանավորո՞ւմ է Նիկոլ&Ալիև գծած դեպի Նախիջևան տանող անցուղին»

Մարտունու ՔՊ-ական համայնքի ղեկավարը «հովանավորո՞ւմ է Նիկոլ&Ալիև գծած դեպի Նախիջևան տանող անցուղին»
03.07.2023 | 20:56

Այսօր Մարտունու համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանն իր մերձավորների հետ համայնքի շենքից դուրս է հրավիրել ֆերմերների, որոնց ամառային արոտիավայրը օգտագործելու նախկինում տրված իրավունքը փորձել է, պաշտոնական լիազորությունները չարաշահելով և վարչական հնարքներ կիրառելով, չեղարկել։ Արոտավայրը Վարդենյանց լեռնանցքում է գտնվում։ Այնտեղից մի քանի օր առաջ ռեպորտաժ էինք պատրաստել։

Սակայն մեր գնալուց հետո սարատեղի է մեկնել Գեղարքունիքի համայնքներից մեկի կողմից կազմակերպված անհայտ անձանցից մի քանի տասնյակ հոգուց կազմված խմբավորում։

Իրադարձության մասին, հավանական բախումները կանխելու նպատակով, տեղեկացվել էին իրավապահները։

Իրավապահների միջամտությամբ այդ խումբը հեռացել էր սարատեղիից, սակայն խնդիրը հանգուցալուծելու նպատակով համայնք գնացած ֆերմերներին այսօր էլ հենց Մարտունու ղեկավարն էր դուրս հրավիրել, իսկ իր մերձավորները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ֆերմերների և այնտեղ մեկնած տիկնանց հասցեին։

Ըստ, այս հարցին սկզբից և ընթացիկ ծանոթ, իրավապաշտպան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, ֆերմերներին դիտավորյալ արոտավայրից հեռացնում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իրականացնի Ադրբեջանին Նախիջևան միջանցք, անցուղի տրամադրելու ծրագիրը։

Լրագրող՝ Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Մանրամասները` տեսանյութում։

Դիտվել է՝ 5554

Մեկնաբանություններ