Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կուռքեր պաշտող և նույն կուռքերին կործանող հանրություն

Կուռքեր պաշտող և նույն կուռքերին կործանող հանրություն
12.08.2023 | 16:12

Ասվում է, որ պատրաստվում են Արա Հարությունյանի կերտած Բանվորի արձանը տեղադրել նույն այն վայրում, որտեղից հանեցին:

Ես մեր պատմության մեջ չգիտեմ մեկ այլ դեպք, երբ արձանը տեղադրում, հետո հանում, հետո նորից են տեղադրում:

Երբ 1997-ին ապամոնտաժում էին, այդ քայլը պատճառաբանում էին հետևյալ կերպ. այն խորհրդային գաղափարախոսության արտահայտիչն է, այլ բան չէ, քան տձև մետաղային կերտվածք:

Հիմա, երբ Բանվորի արձանը վերադարձվում է, կան մարդիկ, ովքեր այդ կերպարը նույնացնում են Միքելանջելոյի Դավթի հետ:

Գեղագիտական ճաշակի ինչպիսի կտրուկ փոփոխություն ընդամենը 25 տարում:

Բոլորովին չեմ բացառում, որ տեղադրողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր ժամանակին մասնակցել են արձանի քանդմանը: Սա այնքան բնորոշ է կուռքեր պաշտող և նույն կուռքերին կործանող հանրությանը:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 5852

Մեկնաբանություններ