Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հարավային Կովկասում ուրվագծվում է ազդեցության գոտիների բաժանում ու հստակեցում

Հարավային Կովկասում ուրվագծվում է ազդեցության գոտիների բաժանում ու հստակեցում
02.04.2025 | 21:29

RAND կորպորացիայի կողմից հիմնադրված Հադսոնի ինստիտուտը (ԱՄՆ) հայտարարել է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի ձևավորման մասին: Ինստիտուտի համաձայն՝ այն կօգնի ամրապնդել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները Թրամփի վարչակազմի օրոք՝ օգտագործելով հրեական լոբբին։

Ինստիտուտը հայտնում է արդեն անցկացված եռակողմ հանդիպման մասին, որի ընթացքում հրեա պաշտոնյաները բարձր են գնահատել Բաքվի աջակցությունը Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլլահի» դեմ մղվող պատերազմի ողջ ընթացքում:

Նաև ընդգծվում է, որ Ադրբեջանում հրեական համայնքն ավելի ապահով և ինտեգրված է հասարակությանը, քան եվրոպական երկրների մեծ մասում:

Հադսոնի ինստիտուտի կողմից հրապարակված այս տեղեկատվությունը թույլ է տալիս որոշ նախնական եզրակացություններ անել:

1. Եռակողմ ձևաչափի ստեղծումը անհնարին է դարձնում ԱՄՆ-Իրան գործարքը, ինչի դրսևորումները մենք արդեն տեսնում ենք:

2. Հենց այս նախաձեռնությամբ կարող է պայմանավորված լինել ռուս-ամերիկյան երկխոսության դինամիկայի էական նվազումն ու անգամ որոշ բացասական միտումների առաջացումը:

3. Հարավային Կովկասում առաջիկայում տեղի է ունենալու ազդեցության գոտիների բաժանում ու հստակեցում՝ էսկալացիոն մեծ ներուժի պահպանմամբ:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 7808

Մեկնաբանություններ