Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Քաղաքական կռվի հաշիվն առայժմ նույնն է՝ 0-0

Քաղաքական կռվի հաշիվն առայժմ նույնն է՝ 0-0
16.04.2025 | 18:44

Փաստացի՝ հենց Գյումրիում կենտրոնացվել է ՔՊ-ի կողմից ատելի 3 մակարդակ:

1. Հանրային մակարդակում՝ պահպանողականությունը

2. Անվտանգային մակարդակում՝ Ռուսական ռազմուժը

3. Տեղական-իշխանական մակարդակում՝ նախկինը:

Այս ամենը փաստ է:

Փաստ է նաև, որ շուրջ յոթ տարի է՝ այս երեք մակարդակների հետ սրանք մղում են վայրի կռիվ: Շուրջ յոթ տարի է՝ այս երեք մակարդակների ոչնչացման առումով ունեն զրո արդյունք: Գյումրին ու Փաշինյանի երեկվա ԱԺ ողջ բանախոսությունը վկա:

Լայն իմաստով այս քաղաքական կռվի, որը խորքում պահպանողականության ու լիբերալ ծայրահեղականության միջև կռիվ է, հաշիվն առայժմ նույնն է՝ 0-0:

Այս հաշիվը փոխվելու է աներկբա:

Կրկնում եմ՝ հաշիվը նույնն է, որքան էլ ձեզ թվա, թե ՔՊ-ական ծայրահեղականները հաղթում են: Չեն հաղթում, սպառվել են, շնչահեղձ են, դրա համար էլ նյարդային են և հաճախ՝ անադեկվատ: Պետական և իշխանական ատրիբուտիկան հանեք՝ տակը կմնա ոչ թե զրո, այլ արժեքային, բարոյական, քաղաքական ցնցոտի ու լիքը թուրք-ադրբեջանական «թեյավճար»:

Ժողովրդից էլ բան չպահանջեք, նա էս ամենի հետ կապ չունի:Ժողովուրդը հանրային քաղաքականության սպառող է, ոչ թե՝ խորքային քաղաքականության: Փաշինյանն անդադար ժողովրդին տալիս է լայն հանրային քաղաքականության սպառման պրոդուկտ՝ շաղախված անծայրածիր պոպուլիզմով. ԱԺ երեկվա կտրած գլուխներով պարն ու օխայը վկա: Նրան ընդդիմացողները դա չեն անում, փոխարենը գերդոզավորում են ռացիոնալիզմով և խորքային քաղաքականութան ծանր և դժվարամարս շերտերն են փորձում հասանելի ու բացատրելի դարձնել:

P.S. Այս զրոյական հաշիվը փոխվելու է աներկբա: Թեյավճար էլ չեն տալիս:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5066

Մեկնաբանություններ