«Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է»:
Տիգրան ՈՒրիխանյանը բավականին երիտասարդ է, հետևաբար` շատ էմոցիոնալ, ուստի շտապողականություն է դրսևորել` նման կերպ արձագանքելով «Իրատես de facto» թերթի հոդվածին:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման:
«Ենթադրում եմ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ կրկին թողնելու է իր պաշտոնը` մոտավորապես խորհրդարանական ընտրությունների նմանությամբ, և այդ որոշումը իշխանության վերին օղակներում արդեն կայացվել է»:
Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հիասթափեցրեց սուր բախումների սիրահար լրագրողական համքարությանը` իր կուսակից, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չափ ու սահմանը տված-անցած ամբաստանագրին զարմանալիորեն սեղմ ու մեղմ պատասխան տալով:
Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ-ի հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն, այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական սահմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր...