Այս օրերին, անվերջ հիասթափություններից ու հուսախաբություններից հոգնած մարդկանց, հանկարծ «հոգատարության» մեծ չափաբաժին մատուցվեց՝ «ավելորդ» դեղորայքի ընդունման հետևանքով առողջության վնասման դեմ կյանքի կոչված դեղերի դեղատոմսային բացթողման «բալասանի» տեսքով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը:
Երեկվանից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում` հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության տված դեղատոմսի առկայություն:
Վերջին տարիներին շատ հարցերում, եթե, իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, «պրոտոկոլները», ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի:
Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնվել է մենակության նախարար, որ պիտի զբաղվի մենակյացների խնդիրներով: Մենակությունը, իհարկե, պրոբլեմ է, բայց նաև բազում միֆեր կան մենակության մասին, որ այնքան էլ իրականության հետ կապ չունեն:
Թվում է, թե հայ հասարակությանը անհնար է զարմացնել հանուն նրա (և նրա երկրի) կյանքի բարենորոգմանը միտված շրջադարձային որոշումներով։ Դրանք հանրահայտ են, և անդրադառնալն աննպատակ է։ Սակայն ծխախոտի օգտագործման սահմանափակմանը միտված օրենքի նախագիծն ուղղակի զավեշտի գլուխգործոց է։
Եվ այնուամենայնիվ հնարամիտ ու զավեշտասեր ժողովուրդ ենք հայերս: Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքամայր Երևանի ավագանու հարթակում, անտարակույս ուրույն տեղ կգրավի իշխանության դեմ մղվող պայքարի ձևամիջոցների մեջ կոյուղու դերի բացահայտման ու հաստատման (կիրառման) ասպարեզում:
Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ-ի հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն, այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական սահմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր...